Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-03-2019
«Խելացի» ակնոց եւ յուրահատուկ սմարտֆոններ` «Huawei» ընկերությունից
«Huawei» ընկերությունը հերթական նորույթն է ներկայացրել` «խելացի» ակնոց:

Այն ստեղծվել է կորեական «Gentle Monster» ապրանքանշանի հետ համատեղ, ընդ որում` այն առաջինն է հանդիսանում կորեական ընկերության պատմության մեջ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` հղում անելով ընկերության Twitter-ի էջում զետեղված տեսանյութին: 

«Խելացի» ակնոցի առավելություններից մեկն առանց լարի լիցքավորվելն է: Իսկ դա` շնորհիվ պատյանի: 

Արժեքի մասին դեռեւս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն կթողարկվի 2019թ. հունիս-հուլիս ամիսներին: 

«Huawei»  ընկերությունը չի սահմանափակվում մեկ նորույթով: Մարտի 26-ին` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է ընկերության նոր` P30 և P30 Pro սմարթֆոնների շնորհանդեսը: 

Դրանք աշխատում են «Android 9.0» օպերացիոն համակարգով: «Կրտսեր» մոդելը համալրվել է 6-8 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, իսկ «ավագ» մոդելը՝ 8 և 256 ԳԲ հիշողությամբ: 

Սմարտֆոններն ունեն մի քանի առանձնահատկություններ, որոնք նորարարությունների սիրահարներին հաստատ կհետաքրքրեն: Առանձնահատկություններից մեկն էկրանում ներկառուցված մատնահետքի սկաներն է,  ինչպես նաեւ պատյանն ունակ է պաշտպանել սմարտֆոնը փոշուց եւ ջրից: 

GPS համակարգը, «Bluetooth 5.0» եւ «Wi-Fi»-ը եւս անմասն չեն սմարտֆոններից:  Կարեւոր է նաեւ արտաքին տեսքը: Մասնավորապես` աչքի են ընկնում յուրահատուկ դիզայներական լուծումներով, որը կարող է բավարարել անգամ ամենաքմահաճ մարդու: 



Նյութի աղբյուրները
https://korrespondent.net/lifestyle/gadgets/4079941-Huawei-predstavyla-umnye-ochky
https://korrespondent.net/lifestyle/gadgets/4079669-v-paryzhe-predstavyly-Huawei-P30-y-P30-Pro