Նյութը՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 30-03-2019
Էսքիզների ընդունման բաց մրցույթ
2018 թվականի ամռանը մեկնարկել է «Ուստախցան» ծրագիրը, որի նպատակն է օգտագործել կենցաղային թափոնները, մասնավորապես՝ պլաստիկ շշերը եւ խցանները, կարեւոր հասարակական ուղերձ պարունակող պատկերներ ստեղծելու համար։

Այդ նպատակով «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը հայտարարում է էսքիզների ընդունման բաց մրցույթ։

Էսքիզները պետք է նվիրված լինեն համայնքի, մարզի, Հայաստանի կամ աշխարհի համար արդիական խնդրի հանրայնացմանը եւ պարունակեն հստակ ուղերձներ ընտրված խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ։ Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել մեկ կամ մի քանի պատկերներ։ Էսքիզները ծառայելու են Մարտունի, Վանաձոր կամ Արարատ համայնքներում հանրային վայրում տեղադրվելիք պատկերի պատրաստման համար, իսկ խնդիրների պատկերման միջոց է ընտրվել տարբեր գույների խցանների օգտագործումը։ Խցանները հավաքագրվել են ծրագրի ակտիվ կամավորների կողմից թիրախ երեք համայնքներոմ՝ Արարատ, Վանաձոր եւ Մարտունի, սակայն էսքիզները ընդունվում են ՀՀ բոլոր մարզերից։

Ժյուրիի հավանությանը արժանացած լավագույն 3 էսքիզների հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով։

Էսքիզները կարող եք ուղարկել infotun.vanadzor@gmail.com էլ. հասցեով, զանգահարել +374 77 78 22 20 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել Վանաձոր ինֆոտան ֆեյսբուքյան էջին։

Էսքիզների ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը։