Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 10-04-2019
Հայ սամբիստները մեկնում են Եվրոպայի առաջնությանը
Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում կանցկացվեն Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված մարզիկ-մարզուհիների:

Պատանիների առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Գևորգ Վարդանյանը (48կգ), Դավիթ Հովսեփյանը (52կգ), Երվանդ Ներսիսյանը (56կգ), Արամ Աղաջանյանը (60կգ), Արսեն Ավետիսյանը (65կգ), Ռոբերտ Բարսեղյանը (70կգ), Արսեն Կարապետյանը (75կգ), Մամիկոն Ավետիսյանը (81կգ), Հակոբ Ղայթանջյանը (87կգ) Դավիթ Հարությունյանը (+87կգ), աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ) և Նունե Նազարյանը (52կգ):

Երիտասարդների առաջնությունում մրցագորգ կմտնեն Վահան Շահբազյանը (48կգ), Կարեն Սարգսյանը (52կգ), Դավիթ Իսրայելյանը (57կգ), Նարեկ Դալլաքյանը (62կգ), Սերգեյ Պողոսյանը (68կգ), Բորիս Շատվերյանը (74կգ), Արման Ավանեսյանը (90կգ), Արտյոմ Սարգսյանը (100կգ), աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը (48կգ) և Վարսիկ Գրիգորյանը (56կգ):

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը:

Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։