Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Փոխանակման ծրագիր «Work And Travel»
«Work And Travel» փոխանակման ծրագիրը ամենահայտնի և վաղուց գործող միջազգային փոխանակման ծրագրերից է, որը շատ ուսանողների օգնում է իրականացնել իրենց երազանքները, հատկապես՝ կապված ուսման և ճանապարհորդությունների հետ: Այս ծրագիրը տարածքային սահմաններ չի ճանաչում:

Այն երիտասարդներին մի շարք հնարավորություններ է տալիս. 
-Այցելել երազանքների երկիր և վայելել հրաշալի բնությունը, մշակույթն ու արվեստը,
-Ձեռք բերել միջազգային աշխատանքային փորձ,
-Ուսումնասիրել, սովորել նոր լեզուներ,
-Ձեռք բերել նոր ծանոթներ, գործընկերներ, ընկերներ,
-Բավականաչափ գումար վաստակել:

«Work And Travel» ծրագիրը հանդիսանում է «Work&Travel USA»-ի մաս: Հենց վերջինս էր հանդիսանում առաջին փոխանակման ծրագրերից մեկը, որը ստեղծվել էր իշխանությունների բարձր հովանու ներքո և աջակցությամբ: 

Այն ունի երկու բաղադրիչ.
-Սահմանված ժամկետներում աշխատանք,
-30-օրյա ճամփորդության իրավունք` երկրի ներսում:

ԱՄՆ մեկնել ցանկացող երիտասարդների համար այն լավագույն և գրավիչ տարբերակն է: Այս ծրագիրին շատ երիտասարդներ են նախընտրությունն տալիս: Այն լավ հիմք է հանդիսացել, որպեսզի նմանօրինալ երիտասարդական փոխանակման ծրագրեր ստեղծվեն Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:

Ամեն տարի հետաքրքրությունը ծրագրի հանդեպ ավելի է մեծանում, ինչի հետևանքով «Work & Travel USA» ծրագիրն այս պահին առաջամարտիկ է: Ռուսաստանում ևս ծրագիրը մեծ հռչակ ունի: 

Աղբյուրը` http://alt-center.ru/