Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-04-2019
«Կհանդիպենք բարձունքում» գիրքը` ընթերցողի սեղանին
Ընթերցողի դատին է հանձնվել Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը:

Շնորհանդեսը կայացավ «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում: Գրքում  հեղինակը կիսվել է վերջին տասը տարիների իր փորձառությամբ: 



«Գրքում քաղաքականությանը, աղջիկ-տղա հարաբերություններին, կրոնին չեմ անդրադարձել: Ես կենտրոնացա իմ անելիքի վրա և ամեն ինչ բեկումնային է եղել: Միանգամից 5-6 մեծ բիզնես եմ ստեղծել: Մարդիկ պետք է հավատան և ժամանակից շուտ չհանձնվեն: Կարևորը որոշում կայացնելն ու իրագործելն է»,- անդադառնալով գրքի ստեղծման պատմությանն ասաց Սամվել Աղաջանյանը:



Նա գրքից հատվածներ մեջբերեց, պարզաբանեց, թե ինչու սոցիալական ցանցերում չի կիսվում քաղաքական հայացքներով, տարբեր ինֆորմացիաներ չի կարդում, քանի որ այն էներգիա է տանում և թույլ չի տալիս կենտրոնանալ  արդյունավետ աշխատելու վրա:

«Մեր կյանքում բազմաթիվ սցենարներ կան, որոնցից մեկը պետք է ընտրել և առաջ շարժվել: Դուք եք որոշում որ սցենարով շարժվել»,- ասում է գրքի հեղինակը:



Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի: 

Նշենք, որ Սամվել Աղաջանյանը  Armenian GAME Changers-ի և «10 նպատակ 60 օրում» նախագծերի հիմնադիրն է: