Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-04-2019
Գովազդային խորամանկություններ
Ապրանքների վաճառքի համար կարևոր է ապրանքի ճիշտ գովազդի կազմակերպումը, քանի որ գովազդն է ապահովում ապրանքի ճանաչելիությունն ու տարածվածությունը: Երբեմն ընկերությունները դիմում են նաև խորամանկ միջոցների, ինչը վերջիններիս մեծ ճանաչում և տարածվածություն է բերել:

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Red Bull


Երբ այս էներգետիկ խմիչքը շուկա դուրս եկավ, նրա գլխավոր մրցակիցը համարվում էր «Coca-Cola» և «Pepsi» ընկերությունները: Այս երեք ապրանքների կոնցեպցիան նույնն էր: Ղեկավար Դիտրիխ Մատեշիցը, սակայն որոշեց դիմել ռիսկի. այն է՝ արհեստականորեն  2 անգամ բարձրացրեց գինը՝ այդպիսով գնային առումով անցնելով իր մրցակիցներին: 



Տաքսի Mike

Մարքեթինգի լավագույն քայլերից է հանդիսանում կանադական Տաքսի Mike-ը: Բրոշուրների և այցեքարտերի տպագրման փոխարեն ընկերությունը պաստառներ է փակցնում բոլոր այն վայրերում, որտեղից մարդիկ կարիք կունենան հասնել իրենց ցանկալի վայրը: 



HBO ընկերություն

HBO մարքեթինգային ընկերությունը մինչև «Գահերի խաղը» ֆիլմի երրորդ եթերաշրջանի եթեր թողարկելը, հսկայածավալ աշխատանք էր տարել: Ամսագրերի շապիկներին, թերթերի առաջին էջերին, իսկ հետո նաև տարբեր հաստատություների պատերին, նկարների և վիդիոսլայդների միջոցով պատկերել էր ֆիլմից կադրեր, ինչն այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ մարդիկ կարծես վիզուալ կերպով հայտնվում էին ֆիլմում:



Marlboro ծխախոտ

Ծխախոտի բացելու-փակելու մեխանիզմը, տուփի դիզայնը որոշել է հենց «Marlboro»-ն: Սակայն նրանց համար առաջնայինը դիզայնը չէ, այլ հենց ծխող մարդկանց, այսպես ասած, քայլող գովազդ սարքելը: Մասնավորապես` ծխող մարդը պետք է գրպանից հանի ծխախոտի գլանակը, սակայն առանց բրենդը ցույց տալու: 



Alka-Seltzer դեղահաբ

Որպեսզի 60-ականներին ավելացնի վաճառքը, ընկերությունը որոշեց գովազդային հետաքրքիր հոլովակ նկարել. այն է՝ ջրով բաժակում գցել 2 հաբ, որն անմիջական ցույց կտար, թե ինչպես են դրանք լուծվում: Սա իհարկե  ընկերությանը լավ առաջընթաց ապահովեց, որը մինչև այսօր առկա է: 



Pampers ընկերություն

«Procter & Gamble» ընկերության Քիմիկոս-տեխնոլոգ Վիկտորյա Միլուզուն, ով օգնում էր իր դստերը՝ թոռնիկներին խնամելու հարցում, որոշեց թեթևացնել ոչ միայն նրա, այլև մյուս մայրերի հոգսերը: Որոշեց ստեղծել մեկանգամյա օգտագործման տակդիրներ, որոնց տվեց Pampers անունը: 



Snikers 

Ռուսաստանում «Snikers» ընկերությունը հայտնվեց 1992թ. ինչպես «Snek», որը քաղցը հագեցնելու լավ տարբերակ էր: Մարդիկ դժվար էին համակերպվում այն մտքի հետ, որ շոկոլադե սալիկը կարող է փոխարինել ընթրիքին կամ ճաշին: Սակայն «BBDO Moscow» ընկերությունը «Snikers»-ը հայտարարեց, որ այն պատանիների համար համեղ քաղցրավենիք է:



Starbucks

Ոչ շատ վաղուց ԱՄՆ-ում հայտնաբերվեց ընկերության մրցակից՝ «Seattle’s best»-ը: Այս ընկերությունը որոշեց տարբերվել իր մրցակցից և հաճախորդներին ներկայանալ լրիվ հակառակ. այլ դիզայն, այլ կահույք, այլ երաժշտություն, տարբերվող միջավայր: Սակայն սա երկրորդական էր, նրանք սկսեցին գրավել դեպի իրենց այն հաճախորդներին, որոնք չէին հավանում «Starbucks»-ը: Վերջինս սակայն որոշեց դիմել հասարակ քայլի. նա գնեց իր մրցակից ընկերությունը։ 



Նյութի աղբյուրը՝ https://bit.ly/2IvYm7m