Նյութը՝ Սվետա Պապոյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-04-2019
Բուն TV միակ կրթական առցանց ալիքը՝ համացանցում
Միակ հայկական կրթական ալիքը այսօր համացանցում, որ ակտիվ գործում է և անդրադառնում է միայն զուտ կրթությանը, «Բուն» ՀԸ-ն է։ Սա, կարծում ենք, որ լավագույն հնարավորությունն է հիմնականում այն երիտասարդներին, ովքեր նախընտրում են համացանցը։

«Բուն» ՀԸ-ի առաջին հաղորդումները եթեր հեռարձակվեցին 2013 թվականին։ Առաջին քայլը, որ եղավ, տարբեր համալսարաններից դասախոսներին հրավիրելն էր իրենց խմբագրությունում նկարահանվելու։Ներկայացրել են այնպիսի թեմաները,որոնք արդեն ուսումնասիրված են եղել մասնագետի կողմից, ներկայացրել են նաև ուսումնասիրության արդյունքները,բոլոր մանրամասները։

Թեմաները բազմազան են, քառասունից ավելի և  ընդգրկում են բոլոր ոլորտները՝ ազգագրություն, աստղագիտություն, արժեբանություն, արվեստի և մշակույթի պատմություն, գրականագիտություն, իրավագիտություն, իսլամագիտություն և շատ շատ այլ թեմաներ։

Այսպիսի թեմաների բազմազանությունը լավագույնն է ինքնուսուցմամբ զբաղվելու համար։ Այս թեմաները երկար փնտրել պետք չէ, քանի որ կայքէջը հնարավորություն է տալիս արագ գտնել, պարզապես պետք է մտնել տվյալ բաժինը և տվյալ բաժնում տեղադրված է դրան առնչվող բոլոր թեմատիկ տեսանյութերը։

Ցանկացել են ստեղծել այնպիսի ռեսուրս, որն արժանահավատ կլինի բոլոր շերտերի համար և որը կունենար գիտական հենք և ընկալելի լեզու։

Ըստ գլխավոր խմբագիր Քրիստինե Արմենակյանի՝ գործունեության ընթացքում հասել են իրենց նպատակներին, արդեն ունեն երեք կայք և ցանցն ընդլայնվել է։ «Bonus.am» կայքը, որը պատկանում է Բուն ՀԸ-ին իր էջում ներկայացնում է ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դասարանների հասարակագիտության առարկան տեսանյութերի միջոցով։

Detektor.am կայքն այն կայքն է, որը ներկայացնում է հանրային խոսքի մանիպուլացիաների մասին, թե ով ինչ ասաց և ինչ հետին մտքեր կարող է ունենալ։

Սկզբնական շրջանում առաջին ձևաչափը պայմանական անվանել են բուն ֆորմատ, և այս տարիների ընթացքում ունեցել են քառասունից ավելի ձևաչափեր։ Այժմ նկարահանում են նաև օֆլայն դասախոսություններ:

Դասախոսություններն ամենատարբեր թեմաներով են, և ցանկացածը կարող է գալ, լսել և անգամ բանավիճել։ «Կենդանի շփումը խիստ պակասում է մեզանում, իսկ սա լավ հնարավորություն կենդանի շփման, ինչպես նաև նպաստում է բանավիճային հմտությունները զարգացնելուն: Մուտքն ազատ է, սա ևս նպաստում է շատ մարդկանց ներկայությանը։»,- ասում է Քրիստինե Արմենակյանը:

Հաճախ ստացվում է այնպես, որ լսողը ցանկանում է ինքը դառնալ որևէ թեմայի զեկուցողը, այսպիսի հնարավորություն բնականաբար տրվում է այն մարդուն, ով տվյալ թեմայի գիտակն է։

Առանձին հաղորդումները հաճախ հեռարձակվում են «Լրատվական» ռադիոյով FM 106.5 հաճախականությամբ:

Հիմնական միտումը և ամենամեծ փոփոխություններից կլինի,բաց դասերը, այսինքն՝ շատ քիչ նկարահանումներ տաղավարի ներսում,ամենատարբեր թեմաներով։Շաբաթվա մեջ երկու օր տրամադրում են հաղորդումներ պատրաստելուն,օրական նկարահանում են հինգից վեց հաղորդում։Շաբաթվա մեջ երկու օր տրամադրում են հաղորդումներ պատրաստելուն,օրական նկարահանում են հինգից վեց հաղորդում։Իրենց պաշտոնական կայքէջերն ունեն, հաշիվներ կան նաև «Ֆեյսբուքում», «Թվիթերում», «Ինստագրամում», «Տելեգրամում», «Յութուբում»։ Երբ տեղադրվում է նյութը, միաժամանակ արդեն կարող ենք տեսնել նաև մյուս կայքերում։