Նյութը՝ Մելինե Ասրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-04-2019
Ուսուցիչների վերապատրաստման դասընթաց Բյուրականում
Ապրիլի 13-14-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «Պատանի հետազոտողի ակումբ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը:

Ծրագրին մասնակցեցին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Երևանի դպրոցների մոտ 20 ուսուցիչներ:

Դասընթացի շրջանակներում առաջարկվեց՝
● պատանի հետազոտողի խմբակի վարում (ինչպե՞ս սկսել, ինչի՞ն ուշադրություն դարձնել),
● աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի ներկայացում փորձերի և խաղերի միջոցով,
● շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում: 

Վերապատրաստումն անցկացրեցին Մարտա Սկրզիպովսկան, Էվելինա Գրացկան (Լեհաստան), Մարինե Չելիձեն, Նատելա Բագրատիշվիլին, Նատո Սամխարաձեն (Վրաստան):

Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայկական աստղագիտական ընկերության և Անդր դը քամն սկայ (Under the Common Sky) լեհական կազմակերպության կողմից:

Շահառու բոլոր դպրոցներում հիմնված խմբակներում 2 ուստարվա ընթացքում կանցկացվեն հանդիպումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց տեղի համայնքում կկազմակերպի միջոցառում` գիտելիքներով և նոր մեթոդաբանությամբ կիսվելու նպատակով: