Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-04-2019
Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը
Սինգապուրի Jewel Changi Airport բազմաֆունկցիոնալ համալիրը յոթերորդ անգամ ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ օդանավակայանը:


Մասշտաբներով և գեղարվեստական ձևավորումներով այն հիշեցնում է ապագայի քաղաք՝ ֆանտաստիկ ֆիլմից:



Օդանավակայանի հսկայական ապակյա գմբեթի տակ թաքնված է դրախտային այգի՝ ջրվեժներով, հիասքանչ ձևավոր թփերով և կենդանիների քանդակներով:   



Բացի հարյուրավոր բրենդային խանութներից և շքեղ ռեստորաններից Jewel Changi Airport-ի տարածքում կա ժամանցային կենտրոն՝ կինոթատրոնով, ատրակցիոններով, զվարճալի խաղերով և խաղային անսովոր գոտիներով: 



Երեկոների ընթացքում Rain Vortex ջրվեժի մոտ կազմակերպվում են լուսային էֆեկտներով շոու ծրագրեր: Այստեղ պարզապես հնարավոր չէ տխրել:



Զբոսաշրջիկների հարմարավետության համար օդանավակայանում գործում է նորաձև մինի հյուրանոց՝ 130 համարներով, որոնք կարելի է պատվիրել մի քանի ժամով կամ օրով: Գները սկսվում են 80 սինգապուրյան դոլլարից (59$)՝ 4 ժամվա վարձակալության համար: 



Jewel Changi Airport-ը  ոչ միայն տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար, այլ նաև Սինգապուրի բնակիչների հանգստի և ժամանցի սիրելի վայրերից է: Այստեղ նրանք անցկացնում են իրենց  հանգստյան օրերը, կազմակերպում են հանդիպումներ և ժամադրություններ, անգամ կազմակերպում են հարսանյաց տոնակատարության առթիվ  ֆոտոնկարահանումներ:



Այսօր միջազգային օդանավակայանը իր ծանրաբեռնվածությամբ  աշխարհում 7-րդ տեղում է: Վերջին տարվա ընթացքում այնտեղ հասցրել է լինել 65,6 միլիոն ուղևոր: Եվ սա միայն սկիզբն է:



Jewel Changi Airport-ի սեփականատերերը խոստանում են, որ 2030 թվականին օդանավակայանը կդառնա էլ ավելի մեծ և հնարավորոթյուն կունենա մեկ տարում ընդունելու մինչև 140  միլիոն զբոսաշրջիկ:



Աղբյուրը՝ 7sisters.ru