Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-04-2019
«Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասն ԱՄՆ-ում ռեկորդ է սահմանել
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան դիտումների քանակով ԱՄՆ-ում ռեկորդ է սահմանել: Առաջին սերիան դիտել է 17,4 մլն հեռուստադիտող:

Դեռ 2016թ. ղեկավարներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը հայտարարել էին, որ սերիալի 8-րդ եթերաշրջանը վերջինը կլինի:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի քննարկումները սոցկայքերում երբեք չեն դադարել: 8-րդ եթերաշրջանը ևս բացառություն չեղավ: «Twitter» սոցիալական կայքում սերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին սերիայի վերաբերյալ կատարվել է ավելի քան 5 մլն գրառում:

Պրեմիերան կայացել է Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլ»-ում, որին ներկա են գտնվել նաև սերիալային աստղերը:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011թ-ից: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, սակայն, միաժամանակ, հաճախ քննադատվել` բաց և դաժան տեսարանների ցուցադրության համար:

Աղբյուրը` https://www.gazeta.ru