Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-05-2019
Մայիսի մեկը Վայոց ձորի Արենի գյուղում
Մայիսի մեկը Հայաստանում և մի շարք այլ երկներում նշվում է որպես աշխատավորների միջազգային օր:

Առաջին անգամ այս տոնը նշվել է 1890 թվականին Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում,  Նորվեգիայում, Իսպանիայում և մի շարք երկրներում: 19-րդ դարի կեսերին 8 ժամյա աշխատանքային պահանջով, առաջին անգամ հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները, այնուհետև 1886 թվականին Ամերիկայի և Կանադայի աշխատավորները ցույց են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը 8 ժամյա դարձնելու նպատակով: Չիկագոյում ցույցերի ցրման ժամանակ բախումներից մահացել էին տասնյակ մարդիկ: Պայթուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավորներ դատապարտվել են կախաղանի:

Ամերիկյան աշխատավորների առաջարկով, ի հիշատակ մահապատժի ենթարկված աշխատավորների, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, երկրորդ ինտերնացիոնալ փարիզյան կոնգրեսը այդ օրը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր:

Խորհրդային միության ստեղծման տարիներին մայիսի մեկը նշում էին մեծ տոնախմբությամբ, այն ուղեկցվում էր մեծ տոնական շքերթով և մասնակցում էին  գրեթե բոլորը:

Տոնը պահպանվել է մինչ օրս, այն Հայաստանում տոնական և ոչ աշխատանքային է: Կան որոշ բնակավայրեր որտեղ տոնում են մեծ խանդավառությամբ: Այդպիսի մի գյուղ է նաև Վայոց ձորի Արենի գյուղը: Արենին միակն է ամբողջ խորհրդային միության գյուղերի մեջ, որն ունի 11 աշխատանքային հերոսներ, նրանց պատվին էլ սույն թվականի մայիսի մեկին մեծ հանդիսավորությամբ տեղադրվեց անվանական հուշաքար: