Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-05-2019
Կրկին յոթերորդ երկնքում
Գաղտնիք չէ, որ երեխայի ծնունդը ընտանիքում մեծ փոփոխություններ է ենթադրում և հաճախ առաջանում են խնդիրներ, որոնք խանգարում են լիարժեք վայելել ընտանեկան երջանկությունը:

Եթե երեխայի լույս աշխարհ գալուց հետո դուք ցանկանում եք կրկին հայտնվել յոթերորդ երկնքում, ապա համեցեք։ 

Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին,  Երևանի «Ibis» հյուրանոցում տեղի կունենա «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպում, որին ներկա և ապագա մայրիկները կստանան երեխայի ծննդից հետո առաջացած իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Սեմինարի բանախոսներն իրենց ոլորտում հայտնի, փորձ ունեցող, գիտակ և որակավորված մասնագետներ են:

Ինչպե՞ս երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը. հոգեբանական այս և այլ հարցերի պատասխանները կստանաք «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների դպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, Emily and mommy բլոգի հեղինակ, երջանիկ մայրիկ Մերի Սարիկյանից:

Հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը կխոսի այն մասին, թե ինչ մարտահրավերների են բախվում ծնողները երեխաների ծնվելուց հետո, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների քունը մինչև դպրոցական տարիք, ինչ է քնի հիգիենան և ինչպես ընտանիքում ձևավորել առողջ քնի մշակույթ:

Իսկ վերջին հատվածում Անուշ Հարությունյանը, ով ՀՀ-ում հայտնի երիտասարդ փաստաբան է, կխոսի աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին:  

Սեմինար-հանդիպման ընթացքում ներկաներին սպասվում են անակնկալ-նվերներ, հատուկ հյուրեր, հյուրասիրություն:

Տոմսերից գոյացած հասույթի մի մասն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

Ֆեյսբուքյան հղում՝ https://www.facebook.com/events/858860924476205/