Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-05-2019
Կանանց գիշեր տոնի ակունքների մասին
Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի մասին գիտեն բոլորը, սակայն քչերը գիտեն, որ գոյություն ունի տոն, որը կոչվում է Կանանց գիշեր:

Զարմացա՞ծ եք...Այո', նման տոն գոյություն ունի: Այն նշվում է մայիսի 8-ին, իսկ ակունքները գալիս են Նորվեգիայից: 

Կանանց գիշերը  (Kvinnehistorisk Natt) տոնի հեղինակները ֆեմինիստներ են (2006թ.): Հենց 2006թ. մայիսի 8-ի գիշերը մի խումբ կանայք իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին` պահանջելով հավասարություն և արդարություն: Նրանք պահանջում էին աշխատավարձերի հավասար բաշխում, քանի որ կանանց աշխատավարձը զգալի ցածր էր տղամարդկանց աշխատավարձի համեմատ: Ինչպես նաև կանայք պահանջում էին մատչելի և հասանալի դարձնել մանկապարտեզները:

Բացի դա, փակել գիշերային ակումբները, որոնք ըստ նրանց` կանանց նվաստացնելու գործոն են հանդիսանում: 

Հաջորդ պահանջը կապված էր մուսուլման կանանց հիջաբ կրելու հետ: Ըստ ցուցարարների` կանայք պետք է հիջաբ կրեն միայն իրենց ցանկությամբ, այլ ոչ թե ստիպողաբար: 

Նրանք պարզապես ցանկանում էին հասկացնել, որ հասարակության մեջ կանանց դերը ոչ պակաս կարևոր է, քան` տղամարդկանցը: Քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառների վրա (կին քաղաքական գործիչների, նկարիչների, գրողների նկարներով) գրված էին.

«Ամենուր տղամարդկանց արձաններ են, տղամարդիկ դոմինանտ դեր են կատարում, սակայն կանայք ևս արժանի են մեծարանքի»:

2010թ. օրը սկսել են նշել նաև Օսլոյում: 

Աղբյուրը` https://www.calend.ru/holidays/0/0/3149/