Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-05-2019
Ինչպես են տոնում մայիսի 9-ը տարբեր երկրներում
Հաղթանակի օր` տոն, որը նվիրված է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին:

Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության` 1945թ. մայիսի 8-ի հրամանով և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965թ. Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է: 

Շատ երկրներ տարիներ շարունակ նշում են Հաղթանակի օրն ու հարգանքի տուրք մատուցում պատերազմի զոհերի հիշատակին:  Իսկ թե ինչպես են մի շարք երկրներ նշում Հաղթանակի օրը, ներկայացնում ենք ստորև.

Ուկրաինա

Ուկրաինայում մայիսի 9-ը մշտապես մեծ շուքով են նշում: Լեգենդար առաջին ուկրաինական ճակատը լայն մասնակցություն է ունեցել պատերազմում: 

Հիմնական տոնակատարություններն ու ռազմական շքերթը ավանդաբար անցկացվում են երկրի մայրաքաղաք Կիևում: Տարբեր միջոցառումներ են տեղի ունենում նաև Ուկրաինայի այլ քաղաքներում: Ուկրաինայում տոնի պատվին տարիների ընթացքում  թողարկվել են մի շարք հուշանվերային նամականիշերի շարքեր: Մայիսի 9-ն Ուկրաինայում ոչ աշխատանքային օր է:

Բելառուս

Հաղթանակի օրը Բելառուսում ոչ աշխատանքային է: Մայիսի 9-ին Մինսկում և այլ քաղաքներում տեղի են ունենում վետերանների հանդիսավոր երթեր և տոնական ցույցեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ, ինչպես նաև անմար կրակի մոտ հարգում են զոհերի հիշատակը: 

Վրաստան

Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, Հաղթանակի օրն ավանդաբար նշվում էր մայիսի 9-ին: Ցավոք, այսօր տոնակատարություններն այնքան էլ լայնամասշտաբ չեն: Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում երկար տարիներ չեն անցկացվել ռազմական շքերթներ: Սակայն վրացի վետերաններն ամեն տարի գալիս են Անհայտ զինվորի գերեզմանին` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական պատերազմում հաղթանակի համար զոհվածների հիշատակին: Վրաստանում տոնակատարությունները մայիսի 8-ին տեղափոխելու բազմաթիվ կողմնակիցներ կան, քանի որ դա Միացյալ Թագավորության և Անգլիայի նման երկրներում հաղթանակի օրվա պաշտոնական օրն է:

Լիտվա

Մայիսի 9-ին Լիտվայում հաղթանակի օրը, ցավոք, պաշտոնապես չի նշվում: Սակայն վետերաններն անցնում են իրենց քաղաքների հիմնական փողոցներով, այցելում գերեզմաններ և իրենց հարգանքի տուրքը մատեցում պատերազմի զոհերին: 

Սակայն Լիտվան մեծ շուքով նշում է սեպտեմբերի 2-ը, երբ Եվրոպան և ամբողջ աշխարհը հաղթեց նացիզմին: 

Գերմանիա

Ժամանակակից գերմանացիները մայիսի 9-ն ամենևին էլ չեն կապում սգո օրվա հետ: Հակառակը, նրանք այդ օրը համարում են Եվրոպայի` ֆաշիզմի լծից ազատագրում: Նրանք, սակայն, ոչ թե մայիսի 9-ին, այլ 8-ին են նշում:

Հայաստան

Հայրենական պատերազմում հայերի անցած մարտական ուղին թերևս կարելի է փառավոր համարել: Հայաստանում տարիներ շարունակ տարբեր տոնակատարություններ են կազմակերպվում: Հայերի համար մայիսի 9-ը երկակի հաղթանակ է, քանի որ այն նաև Շուշիի ազատագրման օրն է (մայիսի 8): Վաղ առավոտից մարդիկ այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, գլուխ խոնարհում Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին` Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:

Նյութի աղբյուրը` pozdrav.a-angel.ru