Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-05-2019
Գյուտարարներ, որոնք իրենց փորձարկումների զոհն են դարձել
Քչերը գիտեն, թե ինչ գնով են ծնվում գյուտերը: Դրանք ոչ միայն երկարատև աշխատանքի, այլ երբեմն մահվան գնով են ստեղծվում: Ներկայացնում ենք պատմության մեջ իրենց գյուտերով հայտնի մի շարք մարդկանց, որոնք սեփական փորձարկումների զոհն են դարձել:

Հենրի Ուինսթենլի

Հայտնի ճարտարապետ, ինժեներ Հենրի Ուինսթենլին առաջինն է, ով հորինել է և կառուցել առաջին փարոսը (աշտարակաձև բարձր կառույց լուսային ազդանշանով՝ նավերին ուղի ցույց տալու համար):  Կառույցի ավտանգությունը ստուգելու համար նա փոթորկի ժամանակ դուրս չի եկել կառույցից, ինչը ճակատագրական է եղել նրա համար: Փարոսը փլվել է, իսկ Հենրին և ևս 5 մարդ զոհվել: 



Ալեքսանդր Բոգդանով

Ռուս հայտնի գյուտարար, գրող, բժիշկ, տնտեսագետ, փիլիսոփա: Նա տարված էր արյան փոխներարկման բազմաթիվ գաղափարներով: Նա բազմաթիվ մարդկանց կյանքեր էր փրկել, անգամ՝ Լենինի քրոջ: Սակայն փորձարկումներից մեկը ճակատագրական եղավ հենց իր համար: Վերջինս մեծ ռիսկի էր գնացել` ինքն իրեն ներարկելով թոքախտով և մալարիայով հիվանդ մարդու արյուն: Արդյունքում` մահացել էր: 



Կուպեր Ֆիպս

Հայտնի ռազմածովային նավապետ, որը հայտնի է դարձել նավերի համար պտտվող աշտարակի գյուտով: Այն հորինել է Ղրիմում պատերազմի ժամանակ: Դրանից հետո նա անցել է սեփական նավի կառուցման աշխատանքներին: 1870թ. այդ նույն նավի շրջվելու հետևանքով զոհվեց ոչ միայն ինքը` Կուպերը, այլ նավում գտնվող 500 մարդ: 



Ֆրանկ Ռեյհելթ

Ավստրիացի այս դերձակը հայտնի էր տարօրինակ պարաշյուտների գյուտով, որը մարդիկ պետք է հագնեին, ինչպես վերարկուն: Գյուտարարը պնդում էր, որ այն կրողները կարող են թռչել: Որպեսզի ապացուցեր իր խոսքը, որոշեց փորձարկում իրականացնել: Հարյուրավոր մարդկանց և տեսախցիկների առջև նա թռիչք կատարեց Էյֆելյան աշտարակից, սակայն մահացավ` ընկնելով գետնին: 



Օտտո Լիլիենտալ

Օդային էքստրիմի ևս մեկ սիրահար, ում կյանքն ընդհատվել է փորձարկման ժամանակ: Նա առաջինն էր, ով իր ստեղծած օդային սարքի միջոցով բարեհաջող թռիչք իրականացրեց: Վերջինիս լուսանկարները հայտնվեցին հայտնի պարբերակնների առաջին էջերում: Սակայն նա ունեցավ նաև անավարտ թռիչք՝ 1896 թ. օգոստոսի 9-ին ընկելով 17 մետրից: 



Փերրի Թոմաս

Հայտնի ինժեներ, մոտոցիկլիստ, արագության սիրահար: Վերջինս նաև արագության ռեկորդ էր սահմանել: Նրա ստեղծած բոլոր մեքենաները կարելի էր աննկարագրելի արագությամբ վարել: Սակայն նրա կյանքն ընդհատվեց` մեքենայի շղթաներից մեկի` վզին հարվածելու հետևանքով: 



Աղբյուրը` https://zelv.ru