Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-05-2019
Հայկ Ղուլյան․ «Զոներգ զոքանչին»
Երգիչ Հայկ Ղուլյանը իր երկրպագուներին է ներկայացրել նոր`«Զոքանչ» անվանումով երգը: Սա երգչի թվով երկրորդ ստեղծագործությունն է:

«Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթողն այս անգամ որոշել է կատակերգով ներկայանալ որովհետև` «թեմատիկ առումով նման չէ մնացած ստեղծագործություննրին ու, առհասարակ, զոքանչին նվիրված շատ քիչ երգեր կան: Նախօրոք մտածված չի եղել, որ ներկայացվելիք ստեղծագործությունը պետք էլինի զոքանչի մասին: Ուղղակի լսեցի այն ու միանգամից որոշեցի  ձայնագրվել ու անպայման տեսահոլովակ նկարահանել: Այն նաև կոմերցիոն նպատակ ունի: 

Հուսով եմ ստեղծագործությունը կսիրի հանդիսատեսն ու հաջողություններ կունենա» եզրափակում է Հայկը:

Տեսահոլովակի ստեղծմանն իր գլխավոր մասնակցությունն է ունեցել Տիգրան Ավետիսյանը, որը իր ռեժիսորական հնարքներով փորձել է ստանալ գունեղ ու հետաքրքիր կադրեր: Երգի գործիքավորումը վստահվել է Մուշոյին: Իսկ տեսահոլովակում զոքանչի դերում հանդես է եկել շատերի կողմից սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, որը ըստ երգչի նոր երանգ ու գույներ է հաղորդել տեսահոլովակին: