Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-05-2019
«Պանդխտության երգ» պարային ներկայացումը` նվիրված Հերիքանազ Գալստյանի հիշատակին
Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Պանդխտության երգ» ժամանակակից պարային ներկայացում, որը նվիրված էր Հերիքանազ Գալստյանի հիշատակին:

Ներկայացման ներշնչանքը Հերիքնազ Գալստյանի «Հորովել» ստեղծագործությունն էր։

«Պանդխտության երգը» հայկական ազգային երգերի երաժշտական ուղղություն է:

«Պանդխտության երգ» ժամանակակից  պարային ներկայացումը ցուցադրվեց «Միհր» թատրոնի և «Տիեզերք» բենդի կողմից.  ներկայացման գեղարվեստական ղեկավարը Ցոլակ Մլքե-Գալստյանն է:

«Ես խոսում եմ պանդխտության մասին իմ ձևով… կամը  (հին աշխատանքային գործիք)  խորհրդանիշն է դառնում հայրենիքի, և մարդիկ, որոնց համար հայրենիքը փոքր է, դուրս են գալիս դրանից, բայց միևնույն է թելերով կապված են… և էդ կապը՝ բազում տարբեր թելերով, դառնում է կարծես ուրիշ մի գորգ, մեր պատկերն է դառնում…»,- ասել է  Հերիքնազ Գալստյանը. և այս խոսքերի արտացոլանքը հենց այս ներկայացումն էր:

Այն տարածքը բացահայտող, կենդանի երաժշտությամբ  ժամանակակից  պարային ներկայացում էր, որը ոչ միայն աշխարհագրական արտագաղթի մասին է, այլև հեռանալու. այն կարոտն է  կորուսյալ հայրենիքի հանդեպ։ 

Ցուցասրահ-թատերաբեմ ներկայացումը միաձուլում և ջնջում է սահմանը տարածության, երաժիշտի և պարողի միջև։ 

Ներկայացման գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը իր խոսքում նշեց,- «Մենք չենք զգում, որ Հերիքնազը ֆիզիկապես մեզ հետ չէ, ներկայացման ընթացքում օգտագործված բոլոր քարերը, ներկայացված գործը, այս բոլորը Հերիքնազինն են, մենք հենց սրանցից էլ ոգեշնչվել ենք, դժվար էր խաղալ Հերիքնազի վաթսուն ամյակին, շնորհակալ եմ, որ այս  օրը կիսեցիք մեզ հետ»:

Պատկերասրահ՝ «Պանդխտության երգ» պարային ներկայացումը