Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-05-2019
Լրագրողը՝ առողջ համայնքի ակտիվ անդամ
Արդեն մի քանի տարի շարունակ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) լրագրողական համայնքի համար կազմակերպում է սեմինար-դասընթացներ, որոնք ուսուցողական բնույթ են կրում:

Ամեն տարի սեմինարի թեմաները տարբեր են և բազմաբովանդակ, ինչը հնարավորություն է տալիս լրագրողներին տարբեր ոլորտների մասին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև գործնական աշխատանքների միջոցով:

Այս տարի ևս բացառություն չէր: Մայիսի 18-19-ը Աղվերանում կայացավ «Լրագրողը՝ առողջ համայնքի ակտիվ անդամ» խորագրով սեմինար, որը հագեցած էր առողջապահական ոլորտի կարևոր թեմաների ներկայացմամբ ու քննարկումներով:

Բժիշկներ Լուսինե Սահակյանը և Լուսինե Անտոնյանը սեմինարի մասնակիցներին կարևոր և հետաքրքիր ինֆորմացիա փոխանցեցին՝ կապված ատամների խնամքի, ճիշտ լվացման, շաքարի, քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշան, բուժման և առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ: 

Նշենք, որ այս տարի սեմինարի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ էր, ինչ փաստում էր մասնակցող լրագրողների թիվը: