Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-05-2019
Կրկին յոթերորդ երկնքում
Մայիսի 25-ին Երևանի «Ibis» հյուրանոցում տեղի ունեցավ «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպումը, որին ներկա էին ներկա և ապագա մայրիկները: Նրանք այս սեմինարից իրենց հետ տարան այն բոլոր հուզող հարցերի պատասխաները, որոնք առաջանում են երեխայի ծննդից հետո և հետագա դաստիարակչական աշխատանքների ընթացքում:

Սեմինարի բանախոսներն էին «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների դպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու և Emily and mommy բլոգի հեղինակ Մերի Սարիկյանը, հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը, ՀՀ-ում հայտնի երիտասարդ փաստաբան Անուշ Հարությունյանը:



Մերի Սարիկյանի բանախոսությունը նվիրված էր երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգերի միջև առաջացած խնդիրների հաղթահարելուն, թե ինչպե՞ս  բաժանել նոր պարտականությունները, ինչպե՞ս դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին՝ պահպանելով, ծաղկեցնելով սերը:



Աստղիկ Նադիրյանը խոսեց այն մարտահրավերներից, որոնց բախվում են ծնողները երեխաների ծնվելուց հետո, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների քունը մինչև դպրոցական տարիք, ինչ է քնի հիգիենան և ինչպես ընտանիքում ձևավորել առողջ քնի մշակույթ:



Իսկ վերջում բանախոսությամբ ելույթ ունեցավ Անուշ Հարությունյանը, Ով խոսեց աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին: