Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2019
«Լեոն»՝ ֆուտզալի առաջնության չեմպիոն
Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի պրոֆեսոինալ առաջնությունը ժամկետից շուտ հաղթող ունի։

«Լեո» ֆուտզալի ակումբին հաջողվեց ժամկետից շուտ՝ 17-րդ տուրում հռչակվել ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության չեմպիոն։ Մայիսի 26-ին եւ 27-ին կայացան ֆուտզալի առաջնության հերթական տուրի հանդիպումները։

«Արմենիա Թրավելը» կարողացավ հաղթեց «Արմավիրին»։ Գրանցվեց 13-6 հաշիվ։ Առաջնության բոլոր տուրերում միայն հաղթանակ տոնած «Լեոն» Գյումրիում մրցեց «Կումայրի» թիմին։ Այդ խաղում էլ գրանցվեց 14-7:

Հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության մրցաշարային աղյուսակում առկա թիմերի քանակը եւ «Լեո» թիմի անպարտելիության շարքը՝ առաջատարն անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար եւ երեք տուր շուտ դարձավ Հայաստանի չեմպիոն: Ի դեպ, հաջորդ տուրում մրցելու են նորընծա չեմպիոնը՝ «Լեոն» եւ 2-րդ տեղում ընթացող «Արմենիա Թրավելը»։