Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2019
Հայաստանի Մ21 հավաքականն ընկերական հանդիպումներ կունենա
Երիտասարդական հավաքականի մարզական հավաքը կմեկնարկի հունիսի 3-ից։
Ֆուտբոլի Հայաստանի երիասարդական՝ Մ21 տարեկանների հավաքականը հունիսին 9 օր՝ 3-ից 1-ը շարունակ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքականի պարտաստականության գործընթացը կմեկնարկի Երեւանում, ապա կշարունակվի Սլովակիայում, որտեղ էլ հունիսի 6-ին Հայաստանի Մ21 հավաքականը կխաղա տեղի հասակակիցների հավաքականի հետ:
 
Ուսումնամարզական հավաքի ավարտին՝ հունիսի 11-ին, արդեն Երեւանում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Ի դեպ, Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հավաքի համար հրավիրել է 21 ֆուտբոլիստի։ Վերջիններիս ցանկը ներկայացնում ենք ստորեւ.
 
Դարպասապահներ 
Սեւակ Ասլանյան, «Փյունիկ»            
Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ-Արմենիա»
Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)   
 
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»                                                                  
Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»
Հայկ Սարգսյան, «Արարատ»        
Հովհաննես Նազարյան, «Արցախ»
Արման Մկչտչյան, «Լոռի»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
 
Կիսապաշտպաններ                                                        
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա» 
Ռուդիկ Մկրտչյան,«Շիրակ»                                                                                               
Դավիթ Նալբանդյան, «Արարատ-Արմենիա»
Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Էդգար Մովսիսյան, «Արցախ»
Միհրան Պետրոսյան, «Արարատ-Արմենիա»
 
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էրիկ Պետրոսյան «Բանանց»