Նյութը՝ ԿՈՆԻՖԱ-ի
Լուսանկարները՝ ԿՈՆԻՖԱ-ի
Տեղադրվել է 05-06-2019
Արեւմտյան Հայաստանն ու Աբխազիան եւ Հարավային Օսիան ու Չաﬔրիան կիսաեզրափակչում են
Հունիսի 4-ին ավարտվեց CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խումբային փուլը։ A խմբում հանդիպում ունեցան Արցախն ու Աբխազիան, ինչպես նաև Չաﬔրին ու Սապﬕն։ B խմբում խաղեր ունեցան Հարավային Օսիան ու Սեկեյի լանդը և Պադանիան ու Արևմտյան Հայաստանը։

Օրը հագեցած էր ոչ ոքիներով։

Խաղի հենց սկզբում Արցախը նետվեց առաջ և կարող էր բացել խաղի հաշիվը, բայց Հայրիյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Աբխազիան գրոհներից մեկի արդյունքում՝ օգտվելով Կոստանդյանի սխալից, բացեց խաղի հաշիվը: Գոլը խփեց Շաբաթը: Արցախը սկսեց ավելի ագրեսիվ գործել և առաջին խաղակեսի վերջում Մալյակա-Մկրտչյան համագործակցությունն ավարտվեց դարպասի գրավումով՝ 1-1: Թիﬔրն ընդﬕջման գնացին 1-1 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսում Արցախը բոլոր ջանքերը գործադրեց հաղթելու համար, բայց չստացվեց: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1:

Չաﬔրիա – Սապﬕ խաղում գրանցվեց 4 գոլ՝ բոլորն էլ Չաﬔրիայի հավաքականի ներկայացուցիչների կողմից։

Հարավային Օսիայի և Սեկեյի Լանդի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Հետաքրքիր ու գոլային պահերով հագեցած խաղի հերոսներն էին Բորնո Վեկաշը (53-րդ րոպե), Բատրաձ Գուրցիևը (71-րդ և 83-րդ րոպեներ), Բոտոնդ Կովաշը (81-րդ րոպե)։

Պադանիա – Արևմտյան Հայաստան խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Ընդ որում, նախորդ խաղերի արդյունքում Արևմտյան Հայաստանին նույնիսկ ոչ ոքին բավարար էր՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Այս թիﬕ ﬕակ գոլի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը (66-րդ րոպե), իսկ Պադանիայի հավաքականի գոլն իրացրեց Նիկոլո Կոլոմբոն (68-րդ րոպե)։

Խմբային փուլի ավարտին թիմերը հավաքած միավորներով զբաղեցնում են հետևյալ տեղերը․
Ա խումբ
• Աբխազիա – 7
• Չաﬔրիա – 6
• Արցախ – 4
• Սապﬕ – 0
B խումբ
• Հարավային Օսիա – 7
• Արևմտյան Հայաստան – 4
• Պադանիա – 4
• Սեկեյի լանդ - 1


Առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն Աբխազիան և Արևմտյան Հայաստանը։ Խաղը տեղի կունենա հունիսի 06-ին՝ 18:30-ին, Ստեփանակերտում։

Երկրորդ կիսաեզրափակիչում կխաղան Հարավային Օսիան և Չաﬔրիան։ Խաղը տեղի կունենա հունիսի 06-ին՝ 16:00, Ասկերանում։

Նույն օրը տեղի կունենան նաև այլ խաղեր։

Արցախն ու Սեկեյի Լանդը կհանդիպեն Մարտունիում, իսկ Պադանիան ու Սապﬕն՝ Մարտակերտում։

***
ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգայինկառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ եւ անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ
առաջնությունը։