Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-06-2019
Փաստեր` մեր չսիրելի զարթուցիչի մասին
Մարդկանց մեծ մասի օրը սկսվում է զարթուցիչի զանգով: Կախված մասնագիտությունից և աշխատանքային գրաֆիկից, այն հնչում է տարբեր ժամերի` սկսած 06:00-ից: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ` մեր չսիրելի զարթուցիչի մասին:

-Բժիկները խորհուրդ են տալիս զարթուցիչի երաժշտությունն ընտրելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ բարձր ձայնից մարդ կարող է վախենալ, ինչը կհանգեցնի առողջական խնդիրների: Նախընտրելի է հանգիստ երաժշտություն: Ճապոնացիներն օրինակ այլ ձևաչափ են օգտագործում: Նրանք զարթուցիչ են ստեղծել, որը ոչ միայն անհրաժեշտ ժամին հնչում է, այլ նաև հաճելի բույր տարածում սենյակում: Ճապոնացի մասնագետները կարծում են, որ այդպես մարդն ավելի արագ կարթնանա: 

- Փիլիսոփա Արիստոտելը, ով հաճախ էր ննջում, յուրհատուկ զարթուցիչ էր օգտագործում. ձեռքում պահում էր մետաղական գնդակ, իսկ կողքին դնում մեղրով լի սկուտեղ: Երբ նա խորը քուն էր մտնում, գնդակը ձեռքից գլորվում էր և հարվածում սկուտեղին, ինչի ձայնից նա արթնանում էր: 

- 1787թ.-ին ամերիկացի Լևի Հաթինսը հավաքեց մեխանիկական զարթուցիչ: Սակայն այն մեծ թերություն ուներ. անհրաժեշտ ժամանակը հնարավոր չէր սահմանել: Այն հնչում էր առավոտյան 04:00-ին: Սակայն, ինչպես պարզվեց, դա հատուկ ագարակներում աշխատող մարդկանց համար էր, ովքեր շատ վաղ պետք է արթնանային:

-Լիարժեք հանգստանալու համար մարդն օրական պետք է 8 ժամ քնի: Սակայն մի շարք հոգեբաններ պնդում են, որ մարդիկ, որոնք արթնանում են զարթուցիչի ձայնից, ամբողջ օրն իրենց «կոտրված» են զգում, անգամ, եթե 8 ժամից ավել են քնել: 

-Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար ևս կան զարթուցիչներ: Օրինակ` Չիլիի մասնագետները հատուկ բարձեր են ստեղծել, որոնք անհրաժեշտ ժամին սկսում են շարժվել: 

-Զարթուցիչներ ստեղծողները չեն մոռացել նաև վարորդների մասին: Ստեղծվել են սարքեր, որոնք ամրացվում են ականջին: Գլուխը ներքև իջեցնելու ժամանակ այն սկսում է ձայն հանել, ինչը թույլ է տալիս վարորդին սթափ լինել: Սա օգտագործում են նաև գրասենյակներում աշխատողները, ովքեր հաճախ են ննջում աշխատավայրում: 

-Չեխիայում ապրում է «Պարոն Զարթուցիչը»: Զարմացա՞ք…Այո, այսպես են անվանում այն մարդուն, ով զարթուցիչների հսկայական հավաքածու ունի: Նա վախենում է հնչեցնել իր անունն ու խուսափում ավելորդ գովազդից, քանի որ վախենում է, որ իրեն կարող են կողոպտել: 

Աղբյուրըhttps://i-fakt.ru