Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-06-2019
Տաքսի` առանց վարորդի
Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող «Tesla» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կիսվել է իր գաղափարով` անվարորդ տաքսի ծառայություն թողարկելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ներդրողների հետ հանդիպման ժամանակ: Գաղափարն ընկերությունը մտադիր է իրականություն դարձնել արդեն 2020թ-ին:

«Ես համոզված եմ, որ անվտանգության նկատառումներից ելնելով մարդիկ այլևս չեն ցանկանա մեքենա վարել»,- հայտարարել է նա: 

Ընկերությունը մտադիր է նաև առանձին ավտոպարկ ստեղծել, որտեղ «Tesla» ավտոմեքենաների տերերը կկարողանան գումարի դիմաց իրենց մեքենաները տաքսի ծառայության համար տրամադրել: 

Յուրաքանչյուր պատվերից ընկերությունը կստանա 20-30% տոկոս, իսկ մնացյալը` սեփականատերը: Սա հնարավորություն կտա  «Tesla» ավտոմեքենաների տերերին տարեկան մոտ 30 հազար դոլար եկամուտ ունենալ: 

Ամերիկյան ԶԼՄ-ները Իլոն Մասկի հայտարարություններին ու տեսլականին դրական բնորոշումներ են տալիս: 

Փորձագետները, սակայն այլ կարծիքի են: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում մոտ 60 ընկերություն աշխատում է առանց վարորդ մեքենաներ ստեղծելու ուղղությամբ, շատ փորձագետներ կարծում են, որ ապագայում դրանք լայնորեն չեն կիրառվի` հատկապես մոտակա 10 տարիների ընթացքում: 

Աղբյուրը` https://esquire.ru