Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-06-2019
«Ռոնկալլի» կրկեսում կենդանիների ելույթների փոխարեն ներկայացվում են կենդանիների հոլոգրամները
Գերմանիայի «Ռոնկալլի» կրկեսը դարձավ առաջինը, որտեղ կրկեսային ներկայացման ժամանակ իրական կենդանիներին փոխարինեցին կենդանիների հոլոգրամները:

Գերմանական «Ռոնկալլի» կրկեսը հրաժարվել է կենդանիների կրկեսային համարների ցուցադրումից, չնայած Գերմանիայում չկա նման արգելք՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների: Հիմա արդեն փղերը, ձիերը, անգամ ձկները հայտնվում են կրկեսի արենայում հոլոգրամների տեսքով: 

Կրկեսի ղեկավարությունը դեռ 90-ական թվականներից աստիճանաբար հրաժարվեց կենդանիներին արենա դուրս բերելուց: Հաղորդում է «The Daily Mail»-ը: Նպատակն է խուսափել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից:

«Ռոնկալլի» կրկեսում հոլոգրամային շոու ծրագրից բացի իրենց ուրույն տեղն ունեն նաև ակրոբատիկայի յուրահատուկ համարները: 



Եռաչափ հոլոգրամները կրկեսում օգտագործվում են անցյալ տարվանից: Լուսային շոուն արժեցել է 500 հազար եվրո: Անցյալ տարի ներկայացումը դիտել են 600 հազար այցելու: «Ռոնկալլի» կրկեսի ներկայացման տոմսի արժեքը 29 եվրոյից հասնում է մինչև 70 եվրո: Համակարգը հնարավորություն է տալիս այցելուներին ամբողջությամբ տեսնել հոլոգրամները որ տեղերում էլ նստած լինեն:

Կենդանիների իրավունքների պաշտպանները և կրկեսի այցելուները գոհ են և բավարարված: 

Տեսանյութը՝