Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-06-2019
Աշխարհի «դրախտային» կալանավայրերը
Eritasard.am-ը շարունակում է հետաքրքիր փաստերի շարքը: Այս անգամ շարքում կանդրադառնանք աշխարհի ամենահարմարավետ կալանավայրերին:

Զարմացա՞ծ եք: Այո', աշխարհում կան նաև նման կալանավայրեր, որտեղի «բնակիչները» ավելի լավ պայմաններում են ապրում, քան շատ մարդիկ, միայն մեկ տարբերությամբ` իրենց «բնակարանից» դուրս գալու հնարավորություն չունեն: 

Նման բանտերից մեկը գտնվում է Նորվեգիայում: Այն կառուցվել է 2010թ.-ին: Բանտախցերի պատուհանները ճաղավանդակներով պատված չեն, կալանավորները սնվում են բարձրակարգ սննդով: Բանտախցերում կա սառնարան, «LCD» հեռուստացույց, իսկ բանտի տարածքում անգամ գործում է ձայնագրված ստուդիա: 



Ավստրիայում գտնվող կալանավարերից մեկում գործում է` «Բոլոր մարդիկ ծնվել են ազատ և հավասար հնարավորություններով» սկզբունքը: Այն  կառուցվել է 2004թ: Այնքան լուսավորություն, որքան այստեղ է, ոչ մի տեղ չկա: Ավելին, բանտախցերում առկա են բաց երանգներով` հատուկ այդ բանտի համար պատրաստված կահույք: Կալանավայրն ունի գրադարան, ինտերնետ, խոհանոց, ձիարշավարան: Այս կալանավայրում հայտնվելը բավականին բարդ է: Այն նրանց համար է, որոնց պատիժը չի գերազանցում 18 ամիսը: 



Դանիական բանտը, որի լուսանկարը տեսնում եք ստորև, կառուցվել է դեռ 19-րդ դարում: Այստեղ իրենց պատիժը կրում են, բոլոր նրանք, որոնց պատիժը չի գերազանցում 5 տարին: Այն ունի մարզասրահ, գրադարան, խանութ: Ցանկացողները կարող են նաև անվճար կրթություն ստանալ: 



Իսկ ահա Իսպանիայում գտնվող կալանավարերից մեկում որպես վեհ արժեք և գաղափար համարվում է ընտանիքը: Այս կալանավայրում կան ընտանեկան բանտախցեր, խաղասրահ` երեխաների համար: Այստեղ երեխաները կարողանում են լիարժեք վայելել իրենց ծնողների ներկայությունը` չզգալով հայրական կամ մայրական սիրո և գգվանքի պակաս: 


 

Նոր Զելանդիայում գտնվող կալանավայրերից մեկում պահվում են վտանգավոր հանցագործներ, որոնք իրենց պատիժը կրում են սպանության, թմրանյութերի բիզնես իրականացնելու և այլն: Չնայած այստեղ բավականին խիստ են կալանավորների նկատմամբ, սակայն, բանտախցերին նայելով, հասկանում ես, որ ավելի լավ պայմաններ չէին կարող լինեն: Կալանավորներն անցնում են հատուկ կուրսեր` թմրանյութերի կախվածությունից ազատվելու, հոգեկան ծանր իրավիճակից դուրս գալու համար: 

Աղբյուրը` https://i-fakt.ru