Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-06-2019
Իէն Գիլանն ու Թոնի Այոմը՝ «Նարեկացի» արվեստի միությունում
Հունիսի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել էր Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանին, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին և Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիին:
Նրանք Հայաստան էին ժամանել տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ Հայաստանում ծավալած բարեգործական գործունեության համար: «Նարեկացի» արվեստի միության առաքելության հիմքը սերն ու նվիրումն է, և մենք ուրախ ենք, որ դուք ևս այդ արժեքներով եք առաջնորդվում, -ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը, որից հետո «Նարեկացի» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, իր երաժշտական անակնկալը մատուցեց հյուրերին՝ կատարելով Smoke on the Water և She's Gone երգերի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով:

Հավելենք, որ Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia բարեգործական ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FNaregatsi%2Fvideos%2F412791199321247%2F&show_text=0&width=555" width="555" height="370" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>