Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 17-06-2019
Առաջին հեծանվային շքերթը Երևանում․ «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ»
Հունիսի 15-ին Երևանում կայացավ առաջին և իր տեսակի մեջ եզակի հեծանվային շքերթը․ ծաղկային զամբյուղներով հեծանվորդներն առանձնացված երթուղով շրջեցին մայրաքաղաք Երևանի փողոցներով՝ անցորդներին նվիրելով գունեղ ծաղկեփնջեր:

Ծաղիկներով հեծանվային շքերթին միացել էին ինչպես պրոֆեսիոնալ հեծանվորդներ, այնպես էլ հեծանվասպորտի սիրահարներ: 

Քաղաքային միջոցառում-ակցիան կոչվում էր «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ», որի նպատակն էր հասարակության շրջանում ընդգծել ծաղկի նշանակությունը, զարգացնել ծաղիկ նվիրելու մշակույթը և պարգևել դրական զգացմունքներ քաղաքի բնակիչներին և հյուրերին։  



Երևանի Կենտրոն համայնքի տարբեր հատվածներում՝ փողոցներում, զբոսայգիներում, բացօթյա սրճարաններում ծաղկներով զամբյուղով հեծանվորդի հանդիպող յուրաքանչյուրը ստացավ իր «առանց առիթ» ծաղկեփունջը:

«Մեր կյանքի բոլոր կարևոր իրադարձություններն անցնում են ծաղիկների «ուղեկցությամբ»։ Մարդիկ ծաղիկների լեզվով են «խոսում» ուրախություն թե՛ վիշտ, սեր, թե՛ երախտիք արտահայտելիս։ Հաճախ ծաղիկները խոսքերից առավել համոզիչ են պատմում։ Իսկ ինչո՞ւ չարտահայտվել առանց որևէ առիթի․․․»,- իր խոսքում նշել է միջոցառման կազմակերպիչ Avenue des Fleurs-ի համահիմնադիր Ռաֆայել Ավետիսյանը։ 



Ռաֆայել Ավետիսյանը հավելեց, որ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու և էլ ավելի մասշտաբային է դառնալու:

Ծաղիկներով հեծանվային շքերթի ընթացքում հեծանվորդները նվիրել են շուրջ 1000 ծաղկեփունջ։ 



«Երբ տեսա մի խումբ ծաղկային զամբյուղներով հեծանվորդներ ու նրանցից մեկն ինձ մոտեցավ և ծաղկեփունջ նվիրեց, առաջին հարցս եղավ, թե ի՞նչ առիթով. կարծեցի տոն է, որի մասին չգիտեմ: Եվ ստացա պատասխան, որ ծաղիկներ նվիրելու համար առիթներ պետք չեն: Եվ իսկապես շատ հաճելի էր, քանի որ առիթներին ծաղկեփունջը սպասված նվեր է, իսկ առանց որևէ առիթի, երբ ծաղիկներ ենք ստանում էլ ավելի ենք ուրախանում», -  նշեց «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» ծաղիկներով հեծանվային շքերթի հեծանվորդից ծաղկեփունջ նվեր ստացած  անցորդներից մեկը:

Միջոցառման շրջանակում  Avenue des Fleurs-ից անակնկալ նվեր ստացավ նաև քաղաքամայր Երևանը․ Պուշկին 50 հասցեում՝ Avenue des Fleurs-ի հարևանությամբ այսուհետ կարող եք տեսնել ուշադրություն գրավող, տրամադրություն ստեղծող, առանձնահատուկ թեմատիկ արտ-ինստալացիա՝  ծաղկազարդ մազերով գեղեցիկ աղջկա դիմապատկեր: