Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-06-2019
«Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»
Դեռևս մեկ տարի առաջ համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի երկրպագու աղջիկների հույսերը հօդս ցնդեցին: Սկզբից շշուկներ հետո արդեն իրականությունը հավաստող փաստեր և լուսանկարներ. Հենրիխ Մխիթարյանն ընկերուհի ունի:
Համացանցի այս ժամանակաշրջանում մարդկանց համար դժվար չէր պարզել՝ ֆուտբոլիստի սրտի տիրակալը Բեթթի Վարդանյանն է՝ «Գրանդ Հոլդինգ» -ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրը: Նրանք արդեն միասին էին ներկայանում հասարակական տարբեր միջոցառումների և հայտնվում մամուլի էջերին: 
 
Ամիսներ անց՝ տարածվեց Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը 

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում կայացած ՀԲԸՄ գալա-ընթրիքին մասնակցեց Բեթթի Վարդանյանի հետ: Երկրպագուների աչքից չվիրպեց Բեթթիի մատնեմատը զարդարող նշանադրության մատանին. ֆուտբոլիստն օրինականցրել էր հարաբերությունները:

Իսկ հիմա՝ «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»
 
Երեկ՝ հունիսի 17-ին, Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես լքեց «ցանկալի փեսացուների» շարքը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հավերժական սիրո երդում տալով իր ընտրյալին: «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ» մակագրությամբ առաջին հարսանեկան լուսանկարը, որ հրապարակեց Հենրիխ Մխիթարյանը, միանգամից սկսեց զարդարել համաշխարհային մամուլի էջերը: 

Բեթթին կամ Իզաբելլան Վարդանյանը …
 
Նա այս տարի կդառնա 24 տարեկան: Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին, ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում: Իսկական անունն է Իզաբելլա: