Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-06-2019
2020 թ. կհայտնվի առաջին լողացող պետությունը
Գլոբալ տաքացումը Երկիր մոլորակի համար մեծ վտանգ է ներկայացնում: Գիտնականները պնդում են, որ միայն վերջին 30 տարիների ընթացքում Երկրի վրա ջերմաստիճանը բարձրացել է կես աստիճանով, իսկ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 20-րդ դարի ընթացքում բարձրացել է 15սմ-ով:

Աշխարհի բնակչության զգալի մասն ապրում է ջրհեղեղով սպառնացող տարածքներում: Այնուամենայնիվ, թերահավատները համոզված են, որ գլոբալ տաքացման մասին բոլոր խոսակցություններն առասպելն է, և Երկրին ոչինչ չի սպառնում: Սակայն գիտնականների 90%-ը համոզված է, որ վտանգը ոչ միայն մեծ է, այլև անխուսափելի: Եվ եթե այդպես է, ապա անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու համար:

Այս իրավիճակի ելքն առաջարկեl է «PayPal» ընկերության հիմնադիր Պիտեր Թիելը: Նա առաջարկել է սկսել լողացող պետություններ կառուցել, այսպես կոչված` «կլիմայական փախստականների» համար, որոնք ափամերձ հատվածներում են բնակվում և կարող են տուժել ջրհեղեղներից: Թիելը նույնիսկ պատրաստ է հատկացնել  50 միլիոն դոլար:

Առաջին լողացող պետությունը նախատեսվում է ստեղծել Խաղաղ օվկիանոսում« 2022թ.-ին: Արհեստական կղզու վրա նախատեսվում է կառուցել մոտ 300 տուն, ավելին, դրանք հագեցած կլինեն առավել ժամանակակից ենթակառուցվածքներով` ռեստորաններ, խանութներ, գրասենյակներ, հիվանդանոցներ, դպրոցներ: 

Այլ խոսքով` կղզու ուղևորների կյանքը չի տարբերվելու է մայրցամաքում մնացողների սովորական կյանքից: Ավելին, նրանք նույնիսկ հնարավորություն կունենան զբաղվել գյուղատնտեսությամբ:

Լողացող պետության բնակիչներն անկախ կլինեն ցանկացած երկրի կառավարությունից և կստեղծեն իրենց սեփական օրենսդրությունը: Ներկա պահին մի շարք օրենսդրական աշխատանքներ են տարվում: Նախագիշը շուտով պատրաստ կլինի: Այս ծրագրի իրականացմանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ֆրանսիական Պոլինեզիան: Դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ, եթե Համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակի բարձրանալ, Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիների մեծ մասը ջրի տակ կլինի:

Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, որ այս գաղափարը կարող է իրականություն դառնալ և առհասարակ, թե ինչպես կդասավորվի մարդկանց կյանքը, սակայն, փորձագետները լիահույս են: Վերջիններս կարծում են, որ սա տարբերակ է ժամանակակից քաղաքակրթության բազմաթիվ խնդիրների լուծման համար: Այդ կղզիները նույնիսկ կկարողանան օգտվել իրենց սեփական գաղտնի արժույթից, որպեսզի չվախենան համաշխարհային ֆինանսական համակարգից: Կղզին բաղկացած կլինի 11 պլատֆորմից: Ցանկության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կկարողանա տեղաշարժվել այն ուղղությամբ, որով ցանկանում է: 

Ներկայումս, շատ ներդրողներ պատրաստ են միանալ նախագծին: Նրանց թվում են հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր անձինք: Եթե առաջին կղզի-պետությունը կառուցվի, ապա այն կլինի մեկնարկ` հաջորդների համար: 

Աղբյուրը` https://i-fakt.ru/