Նյութը՝ Երիտասարդական քաղքականության վարչությունից
Տեղադրվել է 26-06-2019
Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու հրավեր
2019 թ. օգոստոսի 20-23-ը Նյու Դելիում (Հնդկաստան) տեղի է ունենալու Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին նվիրված բարության համաշխարհային երիտասարդական առաջին համաժողովը:

Համաժողովը կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն խաղաղության և կայուն զարգացման Մահաթմա Գանդիի ինստիտուտը:

Համաժողովի նպատակն է երիտասարդներին տալ կենսական կարևոր կարողություններ, ոգեշնչել, ընդլայնել նրանց հնարավորությունները և թույլ տալ նրանց փոխվելու և կառուցելու երկարատև խաղաղություն իրենց համայնքներում (ծրագիրը կցվում է):

Համաժողովին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս. թ. հունիսի 30-ը առցանց գրանցվել  https://unesco-mgiep.typeform.com/to/mGIvKH կայքէջում:

Համաժողովի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://mgiep.unesco.org/wyc2019 կայքէջից: