Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-07-2019
30 տարի անց Հարութ Փամբուկչյանի հետ
Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը 30 տարի անց նորից հանդիպեց իր երկրպագուներին:

«30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող բացառիկ համերգը նոր և հին տպավորությունների միախառնում էր: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն ունեցան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Չնայած անձրևոտ եղանակին` համերգը կայացավ, իսկ երկրպագուները հրճվանքով էին լսում Հարութ Փամբուկչյանի և ընկերների կատարումները: 

Համերգին մասնակցեցին  նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը:

Հիշեցնենք, որ  1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում: Երգիչը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ օգնություն աղետի գոտում տուժածներին:

Պատկերասրահ՝ Հարութ Փամբուկչյանը 30 տարի անց նորից հանդիպեց իր երկրպագուներին