Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-07-2019
Աշխարհի ամենաթանկարժեք տները
Հետաքրքիր փաստերը շարքում ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկարժեք տները, որոնք իրական հեքիաթային դղյակների են հիշեցնում: Սակայն, երբեմն հեքիանթներն իրական են լինում` ինչպես ստորև ներկայացված տները:

249 մլն դոլար, ԱՄՆ

Նյու Յորքում գտնվող այս տունն իրական դղյակ է հիշեցնում: Այն զբաղեցնում է գրեթե կես հեկտար: Դղյակի գինը կախված է ոչ միայն իր շքեղությունից, այլ` տեղանքից: Այդ հատվածում հողային տարածները բավականին թանկ է: 



260 մլն դոլար, ԱՄՆ

Եվս մեկ թանկարժեք տուն գնվում է ԱՄՆ-ում` Մոլոկայ կղզում: Այն տուն-ռանչո է` 22  հեկտար տարածքով. գտնվում է ոչ մարդաշատ հատվածում: Այն հիանալի վայր է լիարժեք հանգիստ անցկացնելու համար: 



330 մլն դոլար, Մոնակո

Այս տունը Օդեոն երկնաքերի 5-րդ հարկում է գտնվում: Այն իսկապես տպավորիչ տեսք ունի  և հիացնում է  ճարտարապետությամբ: Բնակարանի տարածքը գերազանցում է 3200 մ²-ը: Ունի 5 ննջասենյակ և նույն քանակի լոգարան: Ճարտարապետները ճակատային հատվածը նախագծել  են մեկ պատուհանի տեսքով, ինչի շնորհիվ բնակիչները կարող են վայելել Միջերկրական ծովի հոյակապ գոտիները:



350 մլն դոլար, ԱՄՆ

Ֆրանսիական ճարտարապետական ոգով կառուցված ևս մեկ թանկարժեք տուն գտնվում է ԱՄՆ-ում: Տան տարածքում կա լողավազան, շատրվաններ, մեծ այգի, 40 մեքենայի համար նախատեսված կայանատեղի: Ժամանակին այստեղ նկարահանվել է հայտնի «The Beverly Hillbillies» շոուն: Այն ժամանակից ի վեր տունը ձեռք է բերել «Univision» հեռուստաընկերության սեփականատերը, որը մեկ միլիոն դոլարի ծախսեր է կատարել շենքը վերականգնելու և գեղեցիկ շրջապատող ծառեր տնկելու համար:



418 մլն դոլար, Ֆրանսիա

1830թ. Կառուցված այս վիլլան գտնվում է Նիցցա քաղաքի ափին: Այն սկզբում որպես ֆերմա է օգտագործվել, որտեղ ձիթապտուղ են արտադրել: Այն համարվում է աշխարհի ամենաթանկարժեք վիլլաներից մեկը: Բակում կարելի է տեսնել երեք հարյուրամյա ձիթապտղի, արմավենու ծառեր,  արհեստական ջրամբարներ, որոնցում հսկայական ջրի ծաղկեփնջեր են լողանում: Տան ներսում պահվում են բազմաթիվ հնատիպ արվեստի կտորներ: Պատերը զարդարված են խոշոր նկարներով և մանրանկարներով: Տունն ունի մարմարե բուխարիներ, արձաններ, 3000 կտոր գրքով գրադարան: 



418 մլն դոլար, Ֆրանսիա

418 դոլարանոց ևս մեկ թանկարժեք տուն` Ֆրանսիայում: Սակայն այն նման չէ նախորդ տներին, փոխարենը համարվում է ամենաթանկարժեքներից մեկը: Այն հայտնի է Պղպջակների դղյակ անվամբ: Տան ներսում է կա գեղեցիկ կահույք, որը հարմարեցված է տան ինտերիերին: Բակում կա նաև լողավազան և 500 տեղանոց ամֆիթատրոն:  Ամֆիթատրոնում անցկացվել է «Doir»-ի նորաձևության ցուցադրությունը, ինչպես նաև նշվել Ջեյմս Բոնդի 40-ամյակը:



446 մլն դոլար, Հոնկոնգ

Այս տան թանկարժեք լինելը կախված է նաև տեղանքից: Տունը կառուցված է սարի գլխին, ինչը հնարավորություն է տալիս վերևից տեսնել տեղանքը: Տունն աչքի չի ընկնում իր առանձնակի շքեղությամբ: Ունի 2 հարկ, 4 ննջարան, 4 լոգարան, բակում` լողավազան և իհարկե խիտ բուսականությամբ այգի: 



446 մլն դոլար, Ֆրանսիա

Ֆրանսիայում գտնվող այս տունը զբաղեցնում է 7 հեկտար տարածք: Տարածքում կա լողավազան, շատրվաններ: Ժամանակին այս դղյակը պատկանել է հարուստ միապետներից  մեկին: Այս պահին դղյակի տիրուհին Լիլի Սաֆրան է: Հետաքրքիր է, որ ժամանակին այս դղյակը ցանկացել է գնել նաև ռուս միլիարդատեր Միխայիլ Պորոխովը: Սակայն, 2008թ. բախվելով ֆինանսական ճգնաժամի հետ, վերջինս հրաժարվում է այդ գաղափարից: Ընդ որում` գնումն ուշացնելու և չգնելու համար նա Լիլի Սաֆրային ստիպված է եղել հարկեր վճարել: 



1 մլրդ դոլար, Հնդկաստան

27 հարկանի այս տունն ավելի շատ աշտարակ է հիշեցնում: Այս շինության սեփականատերը ամենահարուստ և հայտնի հնդիկներից մեկն է` Մուկեշ Ամբանին: Տարածքը մոտ 37000 մետր քառակուսի է: Սենյակների առաստաղի բարձրությունը հասնում է մինչև  6 մետրի, ունի 9 վերելակ, 50 հանդիսատեսի համար նախատեսված կինոսրահ, ուղղաթիռի 3 արենա, 168 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, անհատական ավտոսերվիս, սպա կենտրոն, մի քանի լողավազան: 



1.55 մլրդ դոլար, Անգլիա

Դե իսկ աշխարհի ամենաթանկարժեք տունը համարվում է Բուքինգեմյան պալատը: Միայն նրան նայելու և տեսքով հիանալու համար հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Անգլիա: Դղյակն ունի 775 սենյակ, լողավազան, կինոթատրոն, անգամ` փոստային կետ: Դղյակի պատերը զարդարում են Ռեմբրանտի և Ռուբենսի նկարները: 1761թ. դղյակում հաստատվել է թագավորական ընտանիքը: 



Նյութի աղբյուրը` https://interesnyefakty.org