Նյութը՝ Ֆրեսկո միջազգային կազմակերպությունից
Լուսանկարները՝ Ֆրեսկո միջազգային կազմակերպությունից
Տեղադրվել է 10-07-2019
Ֆրեսկոն սահմանին
Հունիսի 13-ից 14-ը Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներում կկայանա «ՖՐԵՍԿՈՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ծրագիրը:

Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր թե´ գեղարվեստական, թե´ վավերագրական, որոնք դեռևս չեն ցուցադրվել հանրությանը: Ֆիլմերը ընտրվել են փորձագետների, մտավորականների և կինոգործիչների կողմից: Ֆիլմերի ուղերձներն են՝ մարդասիրություն, գթասիրություն, ներառականություն, հայրենասիրություն: Ծրագրի շրջանակներում կկայանա նաև ֆոտոցուցահանդեսներ ՝ «Հայաստանն աշխարհի աչքերով», որտեղ կներկայացվեն Հայաստանի և հայերի ողջ հոգևոր արժեքները,Անահիտ Կարապետյանի  «Հայ ծիսական պաագաներ» ցուցահանդեսը :

Ծրագրում ներգրավված կլինեն Սյունիքի բնակիչները, հաշմանդամ և ոչ հաշմանդամ երիտասարդները, Մեղրի-Ագարակ զորամասի զինվորները: 

Ծրագրի նպատակն է մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը, հայրենասիրության խթանմանը և Հայաստանում  ներառական հասարակության զարգացմանը:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի կազմակերպիչն է «Ծիածան» սոցիալական ՀԿ:

Միջոցառումների մուտքն ազատ է լինելու: