Նյութը՝ Seaside Startup Summit LLC-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-07-2019
Sevan Startup Summit - 2019
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանում տեղի կունենա ամենամյա «Sevan Startup Summit»։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից՝ Հայաստանում։

Վրանային ստարտափ հավաքը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ․-ին, արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Մինչ այս պահը Սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ և 15,000 մասնակիցներ։ Ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար գրանտ է տրվել ստարտափներին և կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։

Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և ձեռնարկատիրական ոլորտի մասնագետներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։ Կրթական ծրագրով նախատեսված են ինչպես դասախոսություններ մասնակիցների և այցելուների համար, այդպես էլ անհատական հանդիպումներ մենթորների և ստարտափների միջև։

«Sevan Startup Summit»-ը տեղի է ունենալու Նորաշենի արգելանոցում, քաղաք Սևան, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։

Մանրամասն այնստեղ՝ https://www.seasidestartupsummit.com/sevan19/event-details