Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-07-2019
Ֆիլմադարան. «Հոբս և Շոու». մրցավազքը շարունակվում է
Ամերիկյան նոր գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի գլխավոր դերերում Ջեյսոն Սթեթհեմն է և Դուեյն Ջոնսոնը:

Պրոֆեսիոնալ հատուկ գործակալ, մարտիկ և հրաձիգ Լուկ Հոբսը (Դուեյն Ջոնսոն) ստիպված է միավորել իր ոխերիմ թշնամուն՝ Դեկարդ Շոուին (Ջեյսոն Սթեթհեմ)՝ դիմակայելու համար իրենց ընդհանուր թշնամուն` աշխարհով մեկ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչ  Բրիքսթոնին (Իդրիս Էլբա):

Ֆիլմը կթողարկվի «Universal Pictures»-ի կողմից: Ռեժիսորը Դևիդ Լիտչն է: Սցենարի հեղինակներն են Քրիս Մորգանը, Դրյու Պիրսը և Գերի Սքոթ Թոմփսոնը: Պրոդյուսերներն են Սթիվ Չեսմանը, Դենի Գարսիան և այլք: 

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ամբողջ աշխարհով մեկ՝ Լոս Անջելեսից միչև Լոնդոն, նաև Չեռնոբիլ և Սամոայի անհավանական կղզիներ։

Ամերիկյան դիվանագիտական ծառայության գաղտնի գործակալ Լյուկ Հոբսը և բրիտանական նախկին էլիտար հետախույզ Դեկարդ Շոուն առաջին անգամ հանդիպել են 2015 թվականին «Ֆորսաժ 7» ֆիլմում։ Առաջին րոպեներից իրար չհավանելով՝ նրանք դառնում են ոխերիմ թշնամիներ։ Սակայն անխոցելի թշնամու հայտնվելը փոխում է ամեն բան։ Հոբսը և Շոուն պետք է մոռանան անցյալի իրենց թշնամանքը և դառնան իսկական թիմակիցներ, որպեսզի փրկեն ողջ մարդկությանը գենետիկորեն մոդիֆիկացված չարագործ Բրիքսթոնից: Բրիքսթոնը գենետիկորեն ձևափոխված գերմարդ է։ Նրա մոտ է հայտնվում կենսաբանական զենք, որը կարող է ոչնչացնել երկիրը։ Երբ Բրիքսթոնը հաղթում է ՄԻ6-ի հետախույզ Վանեսա Կիրբիին, որը Դեկարդ Շոուի քույրն էր, մարդկությանը հարկավոր են լինում նոր պաշտպաններ։

«Հոբս և Շոու» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 1-ին: 

Ֆիլմի թրեյլերը՝