Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-07-2019
Եվրո 2019․ Կայացավ ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնության մեկնարկային խաղը
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն անցկացրեց այս առաջնության 18-րդ խմբային մրցաշարի բացման հանդիպումը՝ Իսպանիայի հավաքականի դեմ:

Բարսելոնան ներկայացնող Խանդրո Օրելանան խփեց Եվրոպայի 2019թ․-ի առաջնության եզրափակիչ փուլի առաջին գոլը։ Հայաստանի հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանն ուրախացրեց իր երկրպագուներին՝ երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դառնալով։

Այնուհետև, Միրանդան (Բարսելոնա), Մարկեսը (Բարսելոնա), Մոլյեխոն (Ատլետիկո Մադրիդ) մեկական գոլի հեղինակ դարձան։ 

Այսպիսով՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019թ․-ի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 1։4 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից։

Նշենք, որ A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ,  ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):