Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-07-2019
«Հուսով եմ՝ համերգի վերջում բոլորը կժպտան». Ռոնալդ Բեյքեր
Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամերիկացի հանրահայտ երաժիշտ Ռոնալդ Բեյքերը համատեղ համերգով հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ։

Հնչեցին դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Համերգի ընթացքում Ռոնալդ Բեյքերի կատարմամբ հնչեց նաև հայ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի «Բալլադ շեփորի համար» ստեղծագործությունը։

Ռոնալդ Բեյքերն առաջին անգամ է Հայաստանում։  Ըստ նրա՝ մեր երկրում հրաշալի մարդկանց է հանդիպել. «Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է: Հուսով եմ՝ համերգի վերջում բոլորը կժպտան և այս երաժշտությունը կօգնի այդ հարցում»: 

Հավելենք, որ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է Նաև սեփական քառյակի հետ:

Ռոնալդ Բեյքեր ծնվել է Բալթիմորում: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել է պահանջված շեփորահար և վոկալիստ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Պատկերասրահ՝ Ռոնալդ Բեյքերը համերգով հանդես եկավ Հայաստանում