Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-07-2019
Եվրո 2019․ Նորվեգիա-Իռլանդիա խաղն ավարտվեց ոչ-ոքի
Մինչև 19 տարեկանների՝ Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնությունան երկրորդ օրը՝ B խմբում, իրենց ուժերը չափեցին Նորվեգիայի և Իռլանիդայի հավաքականները։

Խաղի մեկնարկից ընդամենը 8 րոպե անց Նորվեգիայի հավաքականը գոլի հեղինակ դարձավ։ Հաշիվը բացեց Էրիկ Բոթհեյմը։ 

Առաջին խաղակեսին, սակայն երկու թիմերն էլ չօգտագործեցին իրենց տրված հնարավորությունները․ առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։

Իռլանդիայի հավաքականը, սակայն խաղի 81-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ Ջո Հոջիի շնորհիվ։

Արդյունքում՝ Նորվեգիա-Իռլանդիա խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։