Եվրո 2019․ Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիայի հավաքականին

Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության A խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին խաղաց Իտալիայի ընտրանու հետ:
Խաղի առաջին կեսին Իտալիայի հավաքականն ակնհայտ առավելություն ունեցավ Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ հարվածելով 2 գոլ։ Գոլի հեղինակներ դարձան՝ Պորտանովան և Մերոլան։
Երկրորդ խաղակեսում Իտալիայի հավաքականն ամրապնդեց առաջին խաղակեսում ձեռք բերած առավեությունը՝ մեկական գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներ Պորտանովայի և Ռասպադորիի շնորհիվ։
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթացող խաղին հետևում էր 8780 երկրպագու։
Հուլիսի 20-ին՝ A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ:
Վերջին լուրեր