Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 19-07-2019
Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը Գյումրիում էր
Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը հուլիսի 17-ին այցելեց Գյումրի:

Փորձագետների այցի հիմնական նպատակն էր երիտասարդական  քաղաքականության առկա վիճակի վերլուծությունը համայնքային մակարդակում:

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը: Նա համառոտ ներկայացրեց երիտասարդական ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնք իրականացվել են քաղաքապետարանի և մի շարք այլ կառույցների հետ համատեղ, և հավելեց` քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցել երիտասարդական ցանկացած նախաձեռնության:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն էլ  ներկայացրեց հյուրերի առաքելության նպատակը մեր երկրում, հավելելով` խորհրդատվական աջակցության ցուցաբերումը կարևոր նախադրյալ կարող է լինել մեր երկրում երիտասարդական ոլորտի զարգացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ներկայացրեց Գյումրիում իրականացրած ծրագրերի՝ մասնավորապես տարվա երիտասարդական մայրաքաղաք  ծրագրի մասին՝ կարևորելով, ինչպես համայնքնային իշխանությունների, այնպես էլ՝ Գյումրիում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ակտիվ գործութնեությունը երիտասարդության ոլորտում։ 

Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը այցելեց նաև Շիրակի մարզպետարան, որտեղ հանդիպեցին մարզպետ Տիգրան Պետրոսյանին, ով խոսեց երիտասարդական ոլորտի և երիտասարդական քաղաքականության կարևորության մասին:

Փորձագետների խումբը ծանոթացավ Գյումրու երիտասարդների գործունեությանը` այցելելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:

Փորձագիտական խմբի Գյումրի այցի արդյունքները կամփոփվի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ:

Պատկերասրահ՝  Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբն այցելեց Գյումրի