Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-07-2019
Եվրո 2019․ Ֆրանսիայի հավաքականը Բ խմբի առաջատարն է
Հուլիսի 18-ին՝ «Բանանց» մարզադաշտում, Բ խմբի երկրորդ տուրի խաղում հանդիպեցին Իռլանդիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Խաղի միակ գոլն արձանագրվեց Ֆրանսիայի հավաքականի կողմից՝ 83-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Այսպիսով՝ Ֆրանսիան դարձավ Բ խմբի առաջատար։