Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-07-2019
Եվրո 2019․ Պորտուգալիայի հավաքականը կիսաեզրափակչում է
Ա խմբի հաղթող Պորտուգալիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականի հետ խաղում։

Ֆերեյրան և Մարիուն դարձան մեկական, իսկ Գովեյան՝ 2 գոլի հեղինակ։ 

Պորտուգալիան և Իսպանիան ունեն 7-ական միավոր, սակայն հաշվի առնելով գոլերի տարբերությունները, Պորտուգալիան այս խմբում առաջատար է։ 

Հնարավոր է, որ Պորտուգալիայի հակառակորդները լինեն Նորվեգիայի, Իռլանդիայի և Չեխիայի հավաքականները, որոնք հանդես են գալիս Բ խմբում։ Բ խմբի եզրափակիչ խաղը կկայանա վաղը։