Այցելություն՝ ՋԱՀ-ի նոր գրասենյակ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ընթացող «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունների շրջանակներում այց կատարվեց նաև Ախալքալաքի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նոր գրասենյակ։

Գրասենյակում հետայսու կգործի նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիան և անվճար իրավաբանական ծառայությունների տրամադրման կենտրոնը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր-տնօրեն Սամվել Մկոյանը կարծում է, որ նմանօրինակ միջոցումները կարևոր դեր են խաղում, ուստի հիմնադրամն իր հերթին աշխատում է ակտիվ լինել նման հարցերում։

«Հիմնադրամը բազմաթիվ միջոցառումներ է իրականցնում՝ մշակութային, գիտակրթական, սոցիալական։ Իսկ նապատակը մեկն՝ Ջավախքի զարգացումը։ Առաջիկայում մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ախալցխայում նախատեսվում է բացել հերթական «Արմաթ» ինժեներական լաբարատորիան, որտեղ կդասավանդվի նաև վրացերեն»,-նշեց Սամվել Մկոյանը։

Մարգարիտա Ջավարջյանը, որն Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարն է, աշխատում է երեխաների հետ։ Նրա խոսքով՝ լաբարատորիան օգնում է երեխաներին, որպեսզի վերջիններս արդեն դպրոցական տարիքից կարողանան մասնագիտություն ձեռք բերել։ Սակայն պետք է տիրապետեն մաթեմատիկական մի շարք գիտելիքների, որոնք կհեշտացնեն նրանց գործը։

Երեխաները մասնակցում են նաև տարբեր միջոցառումների և մրցույթների։ Ծրագրերը նաև վրացերեն են թարգամնված, ուստի հայ երեխաների հետ լաբարատորիա հաճախում են նաև վրացի երեխաներ։ Ներկա պահին «Արմաթ» է հաճախում 85 երեխա։


Վերջին լուրեր