Նյութը՝ «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» ՀԿ-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-08-2019
Երիտասարդների մասնակցության խթանումը Հայաստանի փոքր քաղաքներում
2019 թ․ հուլիսի 15-22-ը Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդների մասնակցության խթանումը Հայաստանի փոքր քաղաքներում» խորագրով ուսուցողական դասընթացը:

Դասընթացի նպատակն էր խթանել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի փոքր քաղաքներում, ինչպես նաև բարձրացնել փոքր քաղաքներում գործող երիտասարդական կազմակերպությունների կարողությունների մակարդակը։

Ծրագրին մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արթիկի, Թալինի, Դիլիջանի, Սիսիանի, Ստեփանավանի, Սևանի և Վայքի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ։

Դասընթացը իրականացվում էր ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանության շրջանակներում, որի միջոցով մասնակիցները բաևձրացրեցին իրենց գիտելիքները երիտասարդների մասնակցության ոլորտում, ինչպես նաև իրազեկվեցին «Երիտասարդների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային կյանքում» եվրոպական խարտիա մասին և տեղեկացվեցին երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման միջազգային ֆոնդերի մասին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները մշակեցին գործողությունների պլան՝ իրենց քաղաքներում երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով։

Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից և իրականացվել «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագրի իրականացմանը աջակնել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Cinnabon Armenia ընկերությունը։