Նյութը՝ Սուսաննա Սահակյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-08-2019
Ակներ գյուղում սպորտդահլիճի անհրաժեշտություն կա
Eritasard.am-ը «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի հետ համատեղ «Կանանց հզորացում համայնքի ներգրավածության մեջ» ծրագրի շրջանակում մեկնարկում է հրապարակումների շարք, որտեղ Հայաստանի մարզաբնակ երիտասարդներին առնչվող հարցերի մասին «խոսում ու պատմում» են ոչ թե լրագրողները, այլ հենց իրենք՝ երիտասարդները:

Ի՞նչ խնդիրներ են հուզում Սյունիքի մարզում բնակվող երիտասարդներին, ինչպե՞ս են այդ խնդիրներն ազդում նրանց առօրյայի, երազանքների ու վարքագծի վրա, և վերջապես այդ խնդիրների լուծման համար ի՞նչ լուծումներ են առաջարկում հենց իրանք:

Երիտասարդների մասին, երիտասարդների լեզվով, երիտասարդական հարթակում:  

Ակներ գյուղի դպրոցի աշակերտներն շարունակում են վատնել ֆիզկուլտուրայի դասերը սպորտդահլիճ չունենալու պատճառով, սակայն դպրոցն ունի կից 2-րդ մասնաշենք, որին պակասում է միայն ներքին հարդարանք`սպորտդահլիճ դառնալու համար։

Ակներ գյուղը գտնվում է Գորիս քաղաքի հյուսիսարևմտյան մասում և իր հիասքանչ բարձրունքով գերում է բոլորին: Երևի հենց այդ է պատճառը, որ գյուղի աշակերտները դեռ համառորեն շարունակում են այցելել իրենց գյուղի դպրոցը և չեն գնում հարևան գյուղի դպրոցը` անտեսելով  իրենց սպորտդահլիճ չունենալու փաստը: Գյուղի պատանիների ու երիտասարդների համար սպորտը անփոխարիների դեր ու նշանակույթուն ունի։ Ժամացի մեծ հնարավարություններ չունեցող երիտասարդներն ու պատանիների համար սպորտդահ;իճը ոչ միայն դասերը լիարժեք անցկացնելու, կոփվելու ու մարզվելու, այլև օգտակար ու հաճելի ժամանց ունենալու վայր կարող է լինել։ Զարհուրելի է` ինչպե՞ս կարելի է այդքան կարևորել սպորտի դասերը և ավելացնել հատկացված ժամերը, բայց միևնույն ժամանակ անտեսել այն հանգամանքը, որ կան գյուղի աշակերտներ ուղղակիորեն զրկված են ֆիզկուլտուրայի ժամերը նորմալ «մարդու» նման պարապելու հնարավորությունից։ 

Հատկապես այն դեպքում, երբ դպրոցն ունի 2-րդ կից մասնաշենք, և որի վրա անհամեմատ քիչ ներդրում անելու շնորհիվ, մեր մատաղ սերնդին կարելի է տալ այդքան անհրաժեշտ սպորտդահլիճից օգտվելու հնարավորություն: 

Դպրոցն ունի նաև սպորտհրապարակ, որտեղ զետեղված են ռազմա-սպորտային հարմարանքներ, բայց կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք, որ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ամիս է եղանակը բարենպաստ լինում` բացօթյա սպորտհրապարակում ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնելու համար: Չէ որ Ակները լեռնային գյուղ է և այստեղ ջերմաստիճանն ավելի ցածր է: 

Այսօր ուրբանիզացիան մեծ խնդիր է, և դպրոցին չաջակցելը կնպաստի հենց այդ խնդիրների ավելի խորացմանը: Բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ու այս խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող անձանց հիշեցնում եմ՝ Ակներ գյուղի դպրոցում 154 աշակերտ է սովորում (I-XII դասարան), դպրոցին կից մասնաշենքը 156 քմ. Տարածք ունի, ամուր է, տանիքը՝ նոր: Ակներ գյուղում բնակչության զգալի արտահոսք չկա, սպորտդահլիճից օգտվողների պակաս հաստատ չեն ունենալու։