Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-08-2019
«Արարատ-Արմենիա»-ն՝ Եվրոպա լիգայի փլեյօֆում
Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ վառ հիշողություններ ունեն կապված Թբիլիսիի «Դինամո»-ի և Երևանի «Արարատ»-ի մրցակցության հետ: Այո՛, դա իսկապես նախկին Խորհրդային տարիներին էին։ Դրանք հավերժ կմնան մեր սրտերում:

Սակայն այսօր ամեն ինչ փոխվում է։ Այսօր նոր թիմեր են սկսում իրենց կարիերան։ Այս թիմերին հաջողվել է դուրս գալ Եվրոպայի լիգայի 2019-2020թթ․որակավորման  3-րդ փուլ։։ 

Մրցակից «Սաբուրթալո» ակումբը ներկայացնում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Այս թիմը ստեղծվել է ուղիղ 20 տարի առաջ՝ 1999թ․-ի օգոստոսին։ Այս տարի նրանք հաղթել են «Erovnuli Liga»-ում՝ առաջին անգամ դառնալով իրենց երկրի չեմպիոն։ Նշենք, որ «Սաբուրթալո» ակումբի անունով է կոչվում Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկը։ 

Իսկ «Արարատ-Արմենիա» թիմն ընդամենը 2 տարի է ինչ ստեղծվել է, սակայն Հայաստանի պրեմիեր լիգայի գործող չեմպիոն է։ 

Թիմերի միջև առաջին խաղը տեղի ունեցավ Երևանում, որտեղ Թբիլիսիի թիմը հաղթեց 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականն այդպիսով հայտնվել էր դժվարին իրավիճակում, քանի որ հակառակորդին պարտվել էր 2 գոլով։ Սակայն, իրավիճակը շտկվեց, երբ Թբիլիսիում օգոստոսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ հավաքականը 2 գոլ խփեց։

Նշենք, որ օգոստոսի 22-ին Երևանում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբը, որը ստեղծվել է 1999թ․-ին։ 

Հայաստանի հավաքականը ռեալ հնարավարություններ ունի Եվրոպայի լիգայի 2019-2020թթ․ խաղեում առաջընթաց գրանցելու։ Դա կլիի պատմական իադարձություն։

Հաջողությո՛ւն քեզ «Արարատ-Արմենիա»․․․