Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 16-08-2019
Հայաստանում առաջին անգամ գործարկվել է VR զիփլայն
Հայաստանում գործարկվել է առաջին VR զիփլայնը, որի նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և ակտիվացնել հասարակական կյանքը:

Զիփլայնը վիրտուալ իրականության միջոցով այցելուներին տեղափոխում է միանգամայն այլ՝ տիեզերական միջավայր, մինչ նրանք թռչում են Երևանի ամենատպավորիչ վայրերից մեկի՝ Հրազդանի կիրճի վրայով: Այն գործարկվել է Yerevan Zipline Airlines-ի կողմից: 

Այս զիփլայնը միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով՝ 87-90 մետր բարձրության վրա, և ամենաերկարը տարածաշրջանում՝ 1.5 կմ: Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Օգոստոսի 16-ին VR զիփլայնը փորձարկեցին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: 

Yerevan Ziplines Airlines-ի համահիմնադիր և տնօրեն Ժիրայր Մուշեղյանը VR զիփլայնը, որը եզակի է ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ 3D VR հատուկ ակնոցով թռիչք է, որի ընթացքում այցելուն օդում ճախրելուն զուգահեռ վիրտուալ իրականությունում միանգամայն այլ բան է տեսնում ու տեղափոխվում մեկ այլ իրականություն:  

«Մեր զիփլայնը տարածաշրջանում ամենաերկարն է և միակը աշխարհում, որ անցնում է կամրջի տակով: Երկու թռիչքուղի ունենք՝ 870 և 650 մետր երկարությամբ: Թռիչքի արագությունը կարող է հասնել ժամում մինչև 140 կմ, սակայն դա կախված է քաշից, հանդիպակաց քամիներից և թռչողի դիրքից: Առաջին թռիչքուղու սկզբնակետում թռիչքի բարձրությունը 123 մետր է, որը Դավիթաշենի կամրջի տակ կազմում է 75-85 մետր »,-ասաց Ժիրայր Մուշեղյանը:

Պատկերասրահ՝ Հայաստանում գործարկվել է VR Zipline