Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-08-2019
«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Եվրոպա լիգայի փլեյօֆի առաջին խաղում
Օգոստոսի 22-ին «Արարատ-Արմենիա» ակումբը հաջողության հասավ 2019-2020թթ․ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլի՝ փլեյօֆի առաջին խաղում՝ 2:1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» թիմին:

Խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղի 22-րդ րոպեին Լիման խփեց առաջին գոլը՝ բացելով խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում, սակայն, Սինան հավասարեցրեց հաշիվը։ 

Հաղթողը, սակայն որոշվեց խաղի 93-րդ րոպեին, երբ Անտոնովը խփեց հաղթական գոլը։ 

Այսպիսով՝ «Արարատ-Արմենիա»-ն 2։1 հաշվով հաղթանակ տանելով առավելություն ձեռք բերեց Լյուքսեմբուրգի թիմի նկատմամբ։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին՝ մրցակցի խաղադաշտում՝ Երևանի ժամանակով 22։00-ին։ 

Մեր թիմին մաղթում ենք հաջողություն։