Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 24-08-2019
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի դիտում-քննարկում Սևանում՝
Օգոստոսի 23-ին Սևանի գրողների միության հանգստյան տանը կայացավ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի դիտում-քննարկումը։ Ներկա էին կինոքննադատներ, մշակութային ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Միջոցառման կազմակերպիչն ու վարողը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր «SPRING PR»-ընկերության հետ համատեղ։ 



Դիանա Մարտիրոսյանը նախաձեռնել է ֆիլմի դիտումն ու հետագա քննարկումը՝ նպատակ ունենալով վերարժևորել գրքում առաջ քաշված գաղափարների դերը յուրաքանչուրիս կյանքում, ներկայացնելու մեծ երազանքներին հասնելու բարդ ուղին և այդ ճանապարհին առկա խոչըդնոտները, պայքարելու և նորանոր ներշնչանքներ գտնելու մեր աղբյուրները: 

«Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի»» նախապատրաստական աշխատանքների ժամանակ էինք այս տարածքը տեսել և ափսոսանք էիք ապրում, որ բոլոր միջոցառումները տեղի են ունենում հիմնականում Երևանի կենտրոնում, մինչդեռ Հայաստանն ունի շատ մեծ նախադրյալներ մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու, հետաքրքրացնելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ, որ միացաք իմ այս խենթ գաղափարին, շնորհակալ եմ աջակցության, ձեր կարծիքների, մտքերի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն ու իր պատրաստակամ ու պրոֆեսիոնալ թիմին, առանց որի այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել: Իսկ Լիվինգսթոնի մասին մենք դեռ շատ կլսենք», սա որպես «սփոյլեր» եմ ասում, – նշեց Դիանա Մարտիրոսյանը:



Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը տասնամյակներ շարունակ իր ընթերցողի համար ազատության, նպատակների, կյանքի վերաիմասնավորման, վերագնահատման աղբյուր է, ինչպես նաև բարձր ու համարձակ երազանքներ ունենալու, դեպի դրանք ձգտելու ուղերձ։ 

Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։



Ֆիլմի դիտման վայրը ևս պատահական չէր ընտրված։ Այն նպատակ ուներ իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել նաև մարզեր։ Ֆիլմին համահունչ վայր ընտրվել էր Սևանը։ 

Ֆիլմի դիտմանը հաջորդեց քննարկում, որի ժամանակ հնչեցին ֆիլմի մասին կարծիքներ, տեսակետներ, համեմատություններ գրքի հետ։ Շատերը ֆիլմն առաջին անգամ էին տիտում, սակայն գիրքը դեռ թարմ էր հիշողություններում։ 



Քննարկման կիզակետում էր նաև ֆիլմի երաժշտական հատվածը, որը գրավել էր ներկաների ուշադրությունը։ 

Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։



1 ժամից ավել տևողությամբ ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի պատմությունը, որը վտարվելով իր երամից, սակայն սովորում է կյանքն ու թռիչքը, ձգտում ինքնակատարելագործման: Սա ֆիլմ է պայքարի ու ավելիին ձգտելու մասին։ 

Յուրաքանչյուր ընթերցող կամ ֆիլմը դիտող յուրովի է ընկալում և ընդունում ճայի կերպարը։ Գրքային և ֆիլմային տարբերակների զգացողությունները տարբեր են, սակայն գաղափարական առումով, յուրաքանչյուր ընթերցողի կամ ֆիլմ դիտողի միավորում է մեկ բան՝ձգտում։ 



Անգամ ամենահուսահատված պահերին յուրաքանչյուրի մեջ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը, որը չի թողնում հուսալքվել, այլ պայքարել, հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հասնել նպատակներին։ 

Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ։



Ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը, որն «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից ընգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում և արժանացել «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին, այդ ուղերձների բացառիկ էկրանավորումն է: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերոում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում: